Jump to content

Շեշտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառային շեշտ, բառի որևէ վանկի առանձնացումը, որ իրականացվում է տարբեր միջոցներով։ Շեշտին բնորոշ են ձայնի բարձրությունը, քանի որ շեշտված վանկերն ավելի բարձրաձայն են արտաբերվում։

Շեշտի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեզվաբանության մեջ ընդունվում շեշտի երեք տեսակ՝ ուժային կամ դինամիկ, քանակական և երաժշտական։ Ուժային կամ դինամիկ շեշտի դեպքում ձայնը արտաբերվում է առավել մեծ և ուժեղ լարվածությամբ։ Քանակական շեշտի դեպքում ձայնը արտաբերվում է երկարությամբ։ Երաժշտական շեշտի դեպքում վանկն առանձնանում է ձայնաստիճանի բարձրության փոփոխությամբ։ Հայերենում կան շեշտազուրկ բառեր, որոնք հանդես են գալիս շեշտակիր միավորների հետ միասին և ստեղծում են նախահար և վերջահար բառեր։ Նախահար են կոչվում այն անշեշտ բառերն ու մասնիկները, որոնք շեշտված բառին նախորդում են՝ կազմելով նրա հետ միություն, իսկ վերջահար են այն բառերը, որոնք շեշտված բառի վերջից են ավելանում[1]։ Յուրաքանչյուր առանձին արտասանված բառ ունի առնվազն մեկ առանձնացվող վանկ, որն ընկալվում է որպես շեշտված։ Առանձին բառերի շեշտը կոչվում է բառային շեշտ, իսկ կապակցված խոսքի մեջ կոչվում է նախադասության շեշտ։ Միավանկ բառերն ինքնաբերաբար շեշտ են կրում։ Բազմավանկ բառերի վանկերից մեկն արտաբերությամբ ավելի է առանձնացվում մյուսներից։ Վանկերից մեկի այսպիսի առանձնացումը կոչվում է բառային շեշտ։

Շեշտի բնութագրող չափանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերենի բառային շեշտը կարելի է բնութագրել ըստ հետևյալ չափանիշների․

  • Ըստ բառային շեշտի բնույթի
  • Ըստ բառային շեշտի դիրքի
  • Ըստ աստիճանավորման
  • Ըստ բառային շեշտի գործառույթների

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Թոխմանյան Ռ․, Ժամանակակից հայերենի բառային շեշտ,1975