Հայերենի բարբառներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարբառը լեզվի տարածքային տարբերակ է, համաժողովրդական լեզվի ճյուղավորում, որը սպասարկում է հասարակության որոշակի հատվածի։ Բարբառը գրական լեզվի ու այլ տարածքային տարբերակների (այլ բարբառների) հետ ունենում է ակնհայտ ընդհանրություններ, սակայն բնորոշը նրա համար հնչյունական, բառային, քերականական ու ոճաբանական այն առանձնահատկություններն են, որոնք պայմանավորում են նրա ինքնուրույնությունը։ Բարբառների գոյացումն ու անկախ ինքնուրույն զարգացումը հատկանշական են դեռևս ցեղային, էթնիկական լեզուների շրջանին, դրանք ակնառու կերպով դրսևորվում են նաև տարածքային մասնատվածության պայմաններում։ Ազգային լեզուների զարգացումը տանում է դեպի բարբառների աստիճանական վերացում։

Հայերենի բարբառների մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 5-րդ դարին, սակայն դրանք հստակ առանձնանում են միջին հայերենում։ Բավական մեծ թիվ են կազմում նոր հայերենի բարբառները (շուրջ 60 բարբառ)։ Հայերենի բարբառների մի մասն այժմ էլ գործածվում է, որոշ բարբառների խոսողական տարածքը նկատելիորեն նեղացել է, իսկ բազմաթիվ բարբառախոս տարածքներ այժմ վերացված են։

Հայերենի բարբառների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր լեզվաբաններ հայերենի բարբառները դասակարգում են տարբեր հատկանիշներով։ Քրիստոփոր Պատկանյանը, կատարելով աշխարհագրական դասակարգում, տարբերակում է արևելյան ու արևմտյան բարբառներ։ Ըստ Հրաչյա Աճառյանի[1] ձևաբանական դասակարգման՝ ընդունվում են բարբառների երեք խումբ՝ ում ճյուղ (բայի սահմանական եղանակի անկատար ներկա ժամանակաձևը կազմվում է ում , ամ , իմ տարրերով), կը ճյուղ (անկատար ներկան կազմվում է կը , կու , գը , գու, գա, գի, գօ տարրերով), ել ճյուղ (ներկան կազմվում է ել , իլ , ալ տարրերով)։

Արարատ Ղարիբյանը կատարել է հայերենի բարբառների հնչյունաբանական, Գևորգ Ջահուկյանը՝ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգում։

Հայերենի բարբառների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 128-130։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]