Ձայնակապ
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ձայնակապ, հայերենում ձայնակապ է համարվում յ-ն։ Հայերենում երկհնչյունները կազմվում են -յ ձայնակապի և որևէ ձայնավորի միասնությամբ։ Օրինակ՝ յա, յո, յու, էյ, այ և այլն։ Ձայնակապի առաջացումը պայմանավորված է նրանով, որ արտաբերական օրգանները ձգտում են մի հնչյունից անցնել մյուսին ամենակարճ ճանապարհով, և այդ գործընթացի ժամանակ առաջանում է անցումային հնչյուն։ Երկու և ավելի կից տարավանկ ձայնավորների արտասանության ժամանակ առաջանում է արտասանության ընդհատում, օդի ազատ հոսք [1]։ Արտասանական այս դժվարությունը հաճախ վերացվում է զանազան միջոցներով, մասնավորապես ձայնակապի, մի ձայնավորի մեջ երկու ձայնավորների ձուլման, բառավերջի ձայնավորի և հաջորդող բառի սկզբնաձայնավորի ձուլման ճանապարհով և այլն։ Յ- ձայնակապի ուղղագրության հետ կապված պետք է հիշել հետևյալը․
- -Յ ձայնակապը կարող է որոշ դեպքերում գրվել ու արտասանվել և որոշ դեպքերում չգրվել, բայց արտասանվել։
- - Երբ ձայնավորով վերջացող բառին ավելանում է ձայնավորող սկսվող վերջավորություն, ապա երկու ձայնավորների միջև լսվում է -յ ձայնակապը, եթե բառավերջի ձայնավորը վերջավորության ավելացմամբ չի սղվում կամ հնչյունափոխվում, օրինակ՝ գաթա-յի, գնա-յի և այլն։
- -Յ ձայնակապը չի գրվում, բայց արտասանվում է -է-ից հետո, օրինակ՝ է(յ)ական, է(յ)ին, է(յ)ինք, և այլն։
- -ա-ից և ո-ից հետո գրվում է յ-հնչյունը։
- -Ա-ից և ո-ից հետո անպայման գրվում և արտասանվում է -յ, օրինակ՝ Աննայի, երեկոյի և այլն։
- - Եթե ձայնավորով վերջացող դերբային կամ բառին հաջորդում են օժանդակ բայաձևերի ներկա ժամանակաձևերը, ապա դրանց միջև լսվում է -յ ձայնակապը, օրինակ՝ բերելու (-յ) է, բերելու (-յ) են։
- - Սակայն հարկ է հիշել, որ եթե շեշտված ժխտական օժանդակ ձևերը ձայնավորով սկսվող բառից առաջ են, ապա այստեղ չի գործում վերը նշված կանոնը, օրինակ՝ չի օգնում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարագուլյան Թ․, Ժամանակակից հայերենի ուղղագրությունը, 1974թ․