Ղարաբաղի բարբառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղարաբաղի բարբառ, հայերենի «-ում» ճյուղի կենդանի բարբառներից ամենամեծը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցության Ղարաբաղ–Շամախիի կամ ծայր հյուսիսարևելյան միջբարբառախմբին։ Խոսվում է Լեռնային Ղարաբաղի ԻՄ–ում և նրան սահմանակից շրջաններում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի հայաբնակ վայրերում։

Ղարաբաղի բարբառը հարուստ է ենթաբարբառներով ու խոսվածքներով։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ա**, ըէ, ի, ի՝, ը, ու, ու**, օ, օ**։ Ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ, բառասկզբի դիրքում գրաբարի ձայնեղ պայթականների և կիսաշփականների դիմաց խուլեր են։ Առկա են գյ, կյ, քյ քմայինները, բացակայում է ֆ հնչյունը։ Ձայնավորների և երկբարբառների հնչյունափոխության հիմնական դեպքերն են՝ ա>ա**, է (բակ>պակ, պէկ), ի>է, ըէ (միս>մըէս, հինգ>հէնգյ), ու>օ, ու** (տուն>տօն, բուրդ>պուրթ), ո>ու, օ**, վըէ (ախոռ>ախուռ, բողկ>պօղկ, որդի>վըէրթի), այ>ա**, է (հայր>հար, այս>էս), իւ>ու (սիւն>սուն), ոյ>ու** (թոյլ>թուլ)։ Շեշտը վերջընթեր է։

Գոյականի հոգնակիակերտ մասնիկներն են՝ էր,նէ, քյ։ Հոլովները հինգն են․ անորոշ սեռականը կազմվում է ու (սարու), որոշյալը՝ էն, ին (սարէն, սարին) թեքույթներով, բացառական, գործիական հոլովներն ունեն համադրական ու վերլուծական կազմություններ (մա՛րթան, մարթին անա, մարթին նըէստա, մարթավ, մարթու անավ, մարթու նըէստավ)։ Պահպանվել են հին հայերենի անձներական թվականները (երկոքեան–ըրկօքան)։ Բայց ունի է, ի, ա խոնարհումները, ապառնի դերբայը կազմվում է ական (ան), վաղակատարը՝ ալ(էլ) ձևույթներով, չկա ժխտական դերբայաձև։ Օժանդակ բայի անցյալի ձևերն են՝ ի, իր, ար․ ինքյ (իքյ), իքյ, ին։ Հարկադրական եղանակն արտահայտվում է՝ ա․ պիտի, բիդի, բէդմա եղանակիչներով (բէդմա խօսիմ), բ․ խոնարհվող պիտիմ բայով ու անորոշ դերբայով (թակէլ պիտիմ, թակէլ պիտիս)։ Ժխտական խոնարհման դեպքում օժանդակ բայը և (հ)ու**չ, (վ)ու**չ, վըէչ ժխտական, մըէր, մըէլ, մի(լ), մըէք, միք արգելական մասնիկները դրվում են ետադաս (կյա**մ ում–կյա**մ չում, քյինացէ–քյինացէ վու**չ, ահիմ–ահիմ ու**չ, կըկարթիմ–կարթիլ չըմ, մուտա՛ց–մուտա՛նու մըէր, մուտա՛ցէքյ-մուտանալ մըէքյ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աճաոյան Հ․, Քննություն Ղարաբաղի բարբառի, Վաղ–պատ, 1901։
  • Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։
  • Դավթյան Կ․, Լեոնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե․, 1966։
  • Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։