Հարանուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարանունները այն բառեր են, որոնք ձևով նման են, սակայն ունեն տարբեր իմաստ, ու թեև բացարձակապես նույնահունչ չեն, բայց ունեն մոտ հնչող արտասանություն։ Հարանունները օգտագործվում են գեղարվեստական խոսքում հարանունություն կոչվող ոճական հնարք ստեղծելու նպատակով։

Օրինակ՝ ծաղիկ — ցողիկ, հառաչել — շառաչել, աղեղ — ահեղ, և լուրթ – շուրթ, շշուկ – շրշույն, ճչալ- շաչել, վայել – բայել – մայել, խոստանալ-խոստովանել, պահպանել- պաշտպանել, Ավստրիա - Ավստրալիա և այլն)։

Հարանունները կարող են լինել պատահական բնույթի. օրինակ՝ մարդ – մարտ, հարդ – հարթ,

կամ նույնարմատ բառերից. օրինակ՝ քարոտ - քարքարոտ, կոտրել - կոտրատել, մորթել – մորթոտել։