Էլեկտրոնային բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրոնային բառարան, բառարան համակարգչում կամ այլ էլեկտրոնային սարքավորումներում։

Հնարավորություն է տալիս արագ գտնել պահանջվող բառը՝ հաշվի առնելով դրա ձևաբանությունը, կիրառման օրինակները, ինչպես նաև թույլ է տալիս կատարել թարգմանություններ և փոխել թարգմանության ուղղությունը (օրինակ, հայ-ռուսերեն կամ ռուս-հայերեն)։

Կառուցված է որպես բառային տվյալների բազա։ Էլեկտրոնային բառարանները չպետք է շփոթել համակարգչային բառարանների հետ, որոնք նախատեսված չեն օգտագործողների համար, այլ նախատեսված են համակարգչային ծրագրերի համար։

Գոյություն ունեն էլեկտրոնային բառարանների հետևյալ ձևերը.

  • առցանց անգլ.՝ online
  • որպես սմարթֆոնների և պլանշետների ծրագրային ապահովման ֆունկցիա
  • խտասկավառակների (CD-ROMs և DVD-ROMs) վրա, որոնք տեղադրվում են օգտագործողի սեփական համակարգչում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]