Էմիլ Դյուրկհեյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Դյուրկհեյմ
Émile Durkheim
Emile Durkheim.jpg
Ծնվել էապրիլի 15, 1858(1858-04-15)[1][2][3][…]
Էպինալ[4]
Մահացել էնոյեմբերի 15, 1917(1917-11-15)[1][2][3][…] (59 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[5]
Դավանանքհուդայականություն
Մասնագիտությունմարդաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, պրոֆեսոր և կրոնի պատմաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան[6], Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց[6] և Բորդոյի համալսարան[6]
Գործունեության ոլորտկրոնի սոցիոլոգիա և Էթնոլոգիա
ԱնդամակցությունՄարդու իրավունքների լիգա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց[6], Լյուդովիկոս Մեծի լիցեյ[6], Լայպցիգի համալսարան և University of Bordeaux?[6]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[7]
Գիտական ղեկավարÉmile Boutroux?
Եղել է գիտական ղեկավարՄարսել Մոս
Հայտնի աշակերտներՄարսել Մոս և Maurice Halbwachs?
Ազդվել էԼուի Գաբրիել Ամբուազ դե Բանալդ[8], Օգյուստ Կոնտ, Հերբերտ Սփենսեր և Շառլ Լուի Մոնտեսքիո
Émile Durkheim Վիքիպահեստում

Էմիլ Դյուրկհեյմ (1858 -1917), ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիստ-սոցիոլոգ, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Դյուրկհեյմի սոցիոլոգիական ըմբռնումների վրա հատկապես ազդել են Օ․ Կոնտի մտքերը։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրկհեյմը հասարակությունը համարել է առանձին հոգևոր իրողություն, որը չի հանգում անհատների համագումարին եւ որի օրենքները տարբերվում են անհատական հոգեբանության օրենքներից։ Նա փորձել է սոցիալական երեւույթների տեսական վերլուծությունը միացնել էմպիրիկականին։ Հասարակությունը վերլուծելիս պետք է ելնել սոցիալական փաստերից, որոնք հանդես են գալիս հասարակական հիմնարկությունների, օրենքների, կանոնադրությունների ձեւով․ կարծում էր Դյուրկեյմը։ Սոցիոլոգիան, բնական գիտությունների նման, պետք է կիրառի հետազոտման օբյեկտիվ մեթոդներ։ Հասարակությունը, ըստ Դյուրկհեյմի, բնորոշվում է սոցիալական համերաշխությամբ, որը լիում է երկու տեսակի՝ օրգանական եւ մեխանիկական։ Մեխանիկական համերաշխությունը բնորոշ է արխաիկ հասարակություններին եւ հիմնված է անհատական գիտակցության նմանության վրա, իսկ օրգանականը՝ ժամանակակից հանրություններին եւ հիմնված է ֆունկցիայի բաժանման եւ անհատական տարբերության վրա։

Մատերիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրկհեյմի գաղափարների վրա մեծապես ազդել են ժամանակի մատերիալիստական ըմբռնումները։ Նա հակասական վերաբերմունք ուներ մարքսիզմի հանդեպ, այնուամենայնիվ՝ կարծում էր, որ հեղափոխությունը սխալ է եւ նախընտրում էր զարգացման բուրժուա-ռեֆորմիստական ուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Комитет исторических и научных работ — 1834.
  3. 3,0 3,1 Indiana Philosophy Ontology Project
  4. 4,0 4,1 Дюркгейм Эмиль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Record #11901387t // общий каталог Национальной библиотеки Франции
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://www.persee.fr/doc/inrp_0298-5632_1985_ant_2_1_2615
  7. Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. Encyclopedia of Modern Christian Politics (2006 ed.)Greenwood Publishing Group, 2006. — P. 66. — ISBN 978-0-313-32362-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 426 CC-BY-SA-icon-80x15.png