Լայպցիգի համալսարան
Լայպցիգի համալսարան գերմ.՝ Universität Leipzig – Alma Mater Lipsiensis | |
|---|---|
| Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, լրիվ համալսարան և կիրառական գիտությունների համալսարան |
| Կարգախոս | Aus Tradition Grenzen überschreiten |
| Հիմնադրված է | դեկտեմբերի 2, 1409 |
| Հիմնադրիր | William II, Margrave of Meissen? |
| Տիպ | հասարակական |
| Ռեկտոր | Eva Inés Obergfell? |
| Ուսանողներ | 28 125 (ձմեռ 2011/2012) |
| Ընդհանուր անձնակազմ | 5300 մարդ (2018)[1] |
| Անդամակցություն | Ուտրեխտի ցանց, Գերմանիայի հետազոտական ցանց[2][3], Գերմանացի ռեկտորների կոնֆերանս[4], Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա[5][6], Եվրոպայի համալսարանների միություն[7], Informationsdienst Wissenschaft?[8], Franco-German University?[9], German National Research Data Infrastructure?[10], ORCID[11][12], ELIXIR Germany? և Arqus European University Alliance? |
| Երկիր | |
| Տեղագրություն | Լայպցիգ |
| Կայք | uni-leipzig.de(գերմ.) և uni-leipzig.de/en(անգլ.) |
Լայպցիգի համալսարան (գերմաներեն՝ Universität Leipzig), Գերմանիայի երկրորդ հնագույն համալսարանը։ Համալսարանը հիմնադրվել է 1409 թվականին և 1951 թվականին վերանվանվել է Լայպցիգի Կառլ Մարքսի անվան համալսարան մինչև 1990 թվականը, երբ Արևմտյան Գերմանիան և Արևելյան Գերմանիան միացվել են։ 2009 թվականին մեծ շուքով նշվել է համալսարանի 600-ամյակը։
2007-2008 թվականների ուստարում ուսանողների թիվը կազմել է 26 978 մարդ։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշանավոր ուսանողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեցհարյուրամյա պատմության ընթացքում համալսարանը տվել է բազմաթիվ նշանավոր ուսանողներ, ինչպես օրինակ՝
Համալսարանի հայազգի ուսանողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբում Լայպցիգի համալսարանում են սովորել բազմաթիվ հայ ուսանողներ։ Նրանցից մեծ մասն ուսանել է բժշկություն, փիլիսոփայություն, իրավաբանություն և այլն։
Առավել հայտնի են.
- Ավետիք Իսահակյանը
- Գարեգին Ա Հովսեփյանը
- Հայկ Գյուլիքեվխյան
- Գևորգ Զ Չորեքչյանը
- Արշակ Տեր-Միքելյանը
- Երվանդ Տեր-Մինասյանը
- Կարապետ Տեր-Մկրտչյանը
- Մանուկ Աբեղյանը
- Լևոն Շանթը
- Տիգրան Ռաշմաճյանը
- Պապա Քալանթարյանը
- Կոնստանտին Աբովյանը՝ քիմիկոս, դասախոս, Խաչատուր Աբովյանի թոռը
2009 թվականի դրությամբ Լայպցիգի համալսարանում ուսանող հայերի թիվը հասնում է մոտ երկու տասնյակի։ Նրանք ուսանում են տարբեր բաժիններում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, տնտեսագիտություն, իրավաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, արվեստի պատմություն, արևելագիտություն, երաժշտություն։
Նրանց ջանքերով 2003 թվականի ապրիլին ստեղծվել է Հայ ուսանողների միություն, որն ակտիվ գործունեություն է ծավալում ներհամալսարանական կյանքում և Հալլեի հայ ուսանողների հետ միասին աջակցում Հայ համայնքի մշակութային, եկեղեցական կյանքի ակտիվացմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.uni-leipzig.de/universitaet/profil/zahlen-und-fakten/
- ↑ https://www.dfn.de/verein/mv/mitglieder/ (գերմ.) / Hrsg.: Verein zur Förderung eines Deutschen Forschungsnetzes
- ↑ https://www.dfn.de/dfn-verein/mitgliedschaft/mitgliederliste/ (գերմ.) / Hrsg.: Verein zur Förderung eines Deutschen Forschungsnetzes
- ↑ https://www.hrk.de/mitglieder/mitgliedshochschulen/universitaeten-technische-hochschulen/ (գերմ.) / Hrsg.: Hochschulrektorenkonferenz
- ↑ https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen.html (գերմ.) / Hrsg.: Allgemeiner Deutscher Hochschulsportverband
- ↑ https://www.adh.de/ueber-uns/mitgliedshochschulen/ (գերմ.) / Hrsg.: Allgemeiner Deutscher Hochschulsportverband
- ↑ https://eua.eu/about/member-directory.html / European University Association
- ↑ https://idw-online.de/de/institution232 (գերմ.) / Hrsg.: Informationsdienst Wissenschaft
- ↑ https://www.dfh-ufa.org/die-dfh/die-dfh-im-ueberblick/netzwerk (գերմ.) / Hrsg.: Deutsch-Französische Hochschule
- ↑ https://www.nfdi.de/verein/#mitglieder (գերմ.) / Hrsg.: Nationale Forschungsdateninfrastruktur
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members / ORCID, Inc.
- ↑ https://orcid.org/members / ORCID, Inc.
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վավերագրեր հայ եկեղեցու պատմության», գիրք Զ. կազմեց Ս. Բեհբուդյանը, Երան, 1999։
- Mitteilungen und Berichte für die Angehörigen und Freunde der Universität Leipzig, Leipzig, 1999
- Hacik Gazer "Die Armenische Kirche in Sowjetarmenien zwischen den Weltkriegen: Anatomie einer Vernichtung", Halle, 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լայպցիգի համալսարանի պաշտոնական կայք Արխիվացված 2009-07-21 Wayback Machine
- Լայպցիգի համալսարան 600
- Լայպցիգի Հայ ուսանողական միություն Արխիվացված 2008-02-16 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայպցիգի համալսարան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 482)։ |