Տիգրան Ռաշմաճյան
Տիգրան Հակոբի Ռաշմաճյան | |
---|---|
Ծնվել է | 1862, հուլիսի 13 (հուլիսի 27) |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Մահացել է | 1946, դեկտեմբերի 28 |
Մահվան վայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մանկավարժ, հասարակական գործիչ |
Տիգրան Հակոբի Ռաշմաճյան (հուլիսի 13, 1862[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 28, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, հասարակական գործիչ։
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Սեդրակ Ռաշմաճյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ալեքսանդրապոլում, ուսանել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել Գերմանիայի Լայպցիգի և Ենայի համալսարաններում, ուսումնասիրել մանկավարժություն, հոգեբանություն, բնագիտություն։ Իբրև մանկավարժ աշխատել է Ալեքսանդրապոլում, Երևանում, Թավրիզում, Բաքվում։ Դասախոսել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում, Երևանի պետական համալսարանում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Աշխատակցել է Հասկեր հանդեսին[2]։ Մանկավարժ Արշակ Չիլինկարյանի և Ավետիք Իսահակյանի համագործակցությամբ 1909 թվականին կազմել և հրատարակել է «Դասընկեր» այբբենարան-ընթերցարանը, որը գործածվել է մինչև 1921 թվականին, իսկ 1922 թվականին արժանացել է ՀԽՍՀ Լուսժողկոմատի մրցանակին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=13076
- ↑ Հասկեր
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- Անձինք այբբենական կարգով
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 28 մահեր
- 1946 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայ մանկավարժներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի (1918-1920) 1-ին գումարման պատգամավորներ
- Հայ հասարակական գործիչներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ