Սեդրակ Ռաշմաճյան
| Ի ծնե | Սեդրակ Տիգրանի Ռաշմաճյան |
|---|---|
| Ծնվել է | 1907, մայիսի 10 (մայիսի 23) |
| Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
| Վախճանվել է | 1978, դեկտեմբերի 1 |
| Մահվան վայր | Երևան |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Պարգևներ | |
Սեդրակ Տիգրանի Ռաշմաճյան (մայիսի 10, 1907[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։
Մանկավարժ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Ռաշմաճյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1923-1927 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում
- 1927-1930 թվականներին` Մոսկվայի գեղարվեստա-տեխնիկական բարձրագույն, 1930-1931 թվականներին` Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտներում[2]
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականներին Սեդրակ Ռաշմաճյանն իր գործերում ընդարձակել է իրապաշտական կերպավորման սահմանները («Փողոց Աշտարակում», «Շինուհայրցի կինը», երկուսն էլ՝ 1939, Հայաստանի ազգային պատկերասրահ)։
1940-ական թվականներին անմիջականորեն բնորդներից կերպավորած նրա դիմանկարներին («Առաջավոր բանվոր», 1947 թվականին ՀԱՊ-ի Դիլիջանի մասնաճյուղ, «Գործարանի կոշկակարը», «Ձուլող Արամը», «Ձուլող Արիստոն», «Ձուլարանի Արշակը», վերջին չորսը՝ 1949, ՀԱՊ) բնորոշ է հոգեբանական նուրբ արտացոլումը։
Ստեղծել է նաև թեմատիկ պատկերներ («Գործարանի ինտերիեր։ Չուգունի ձուլում», 1959, ՀԱՊ), բնանկարներ («Սևան», 1939, «Ուռենիներ», 1943, երկուսն էլ՝ ՀԱՊ), գրաֆիկական գործեր (կոմպոզիցիաներ, դիմանկարներ, «Սասունցի Դավիթ» էպոսի ուշագրավ նկարազարդումները, 1939, 30 թերթ, 11-ը՝ ՀԱՊ-ում)։
Սեդրակ Ռաշմաճյանի արվեստը բարձր է գնահատել Եղիշե Չարենցը։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1966)։
Արտաքին աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սոցռեալիզմ, Սեդրակ Ռաշմաճյան (լուսանկարներ)
- Սեդրակ Ռաշմաճյանի աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=13075
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 601)։ |