Ռոբերտ Շուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Շուման
Robert Schumann.jpg
Ծնվել է հունիսի 8, 1810({{padleft:1810|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][2]
Q3778?[3]
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Մահացել է հուլիսի 29, 1856({{padleft:1856|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:29|2|0}})[1] (46 տարեկանում)
Էնդենիխ
Ժանրեր դասական երաժշտություն, օպերա և սիմֆոնիա
Մասնագիտություն կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտական քննադատ, դիրիժոր, գրող և երաժշտագետ
Գործիքներ դաշնամուր
Ստորագրություն
Ստորագրություն

Ռոբերտ Շուման (գերմ.՝ Robert Schumann, հունիսի 8, 1810[1][2] , Q3778?[3] - հուլիսի 29, 1856[1] , Էնդենիխ), գերմանացի երգահան, դիրիժոր, երաժշտական քննադատ, մանկավարժ: 19-րդ դարի առաջին կեսի ռոմանտիկ դպրոցի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Ֆրիդրիխ Վիկի աշակերտը[4]:

Շումանի վոկալ լիրիկան, երաժշտական ցիկլերը:[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումանը ստեղծագործական մեծ ձեռքբերումներից նրա վոկալ լիրիկան: Վոկալ արվեստի հնարավորությունների շնորհիվ՝ Շումանի ստեղծագործության քնարահոգեբանական բովանդակությունը ձեռք է բերել հատուկ մտերմություն (ինտիմություն), որտեղ Շումանի դաշնամուրային երաժշտության սուր արտահայտչականությունը և պոետականությունը հիմնականում պահպանում են իրենց ուժը նվագակցության մեջ: Շումանի երգերի կապը պոեզիայի, հեղինակային տարաբնույթ անհատականությունների հետ հարստացրել է նրա երաժշտական կերպարների շրջանակը: Կոմպոզիտորի ռոմանսներն աչքի են ընկում տարաբնույթ կերպարներով և հոգեբանական խորությամբ ու նրբագեղությամբ: Սիրային քնարերգությունը զուգակցվում է նաև լիրիկական բնապատկերներով. («Լուսնակ գիշեր», «Գարնան գիշեր») և գերբնական պատկերներով («Պոետի վերածնունդը») : Մռայլ, վշտալի մտորումները ծնվում են Բայրոնի մոտիվներից (Հրեական երգերից): Շումանի վոկալ գործերում ակնհյատորեն զգալի է կապը գերմանական ֆոլկլորի հետ ինչպես ինտոնացիոն, այնպես էլ կուպլետային ձևով: Այնտեղ առկա է անմիջական մեղեդայնությունը և արտահայտման պարզությունը, հատկապես բալլադներում և ուշ շրջանի երգերում:

Շումանի ռոմանսների ժողովածուները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումանը թողել է ռոմանսների 33 ժողովածու՝ մոտ 2 հարյուր երգ: 1840 թ-ին ստեղծվել է նրա հինգ լավագույն ռոմանսների կոմպոզիցիան, օպուսը.

  1. «Երգերի ցիկլ» Հայնեի «Պատանեկան տառապանքներ»-ի տեքստով
  2. 'Мирты' Գյոթեի, Յուկերտի, Հայնեի, Բյորնի, Բյորնսի, Մուրի, Մոզենի տեքստերով
  3. «Երգերի ցիկլ» Էյխենդորֆի տեքստերով
  4. «Կնոջ սերը և կյանքը»Շամիսոյի տեքստով
  5. «Պոետի սերը» Հայնեի «Քնարական ինտերմոցցո»-ից

Շումանի և Շուբերտի վոկալ երգերի տարբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումանի ռոմանսերի երաժշտությունը մոտ է Շուբերտին: Բայց այդ նմանությամբ հանդերձ՝ կան նաև տարբերություններ, որոնք բնութագրում են այս երկու ստեղծագործողները: Առաջին հերթին էական է Շումանի ձգտումը նոր, ռոմանտիկական պոեզիային, այն դեպքում, երբ Շուբերտի ռոմանսներում կլասիցիստ (կլասիցիզմ) պոետների տեքստերն են. Շումանն անդրադարձել է դեպ առավել սուբեկտիվ ու հոգեբանական պոեզիա, որ ունեին իր ժամանակակիցները: Սրանով էլ բացատրվում է նրա սուբեկտիվ քնարականությունը, էմոցիոնալ փխրունությունը, նրբագեղությունը: Շուբերտի ստեղծագործություններում գրողի անհատականությունը երկրորդվում է կոմպոզիտորին, իսկ Շումանն իր երգերում հասավ խոսքի և երաժշտության խորը միաձուլման ու ներթափանցման: Լինելով պոետ և գրականության արժեքը գիտակցող մարդ՝ նա ձգտում էր բանաստեղծական միտքը երաժշտությանը հասցնել գրեթե բառացիորեն: Շումանն առաջինն, ով էր գերմանական ռոմանսի մեջ բերեց գրական-երաժշտական ամբողջականության սկզբունքը: Շումանը, ի տարերություն Շուբերտի, իսկ հետագայում և Բրամսի, կարողացավ իր վոկալ լիրիկայում արտահայտել հեղինակի պոետական կերպարը: Օրինակ, Հայդնի տեքստով գրված նրա երգերը, որոնք արտահայտում են պոետի հոգու խորությունն ու նրբությունը, նման չեն նրա իսկ երգերին, որ գրվել են Շամիսոյի առավել պարզ բանաստեղծություններով: Բայրոնյան երգերը նույնկերպ տարբերվում են Բյորնսյան երգերից, որտեղ բայրոնյան մռայլ ռոմանտիկան հեռու է շոտլանդացի պոետի ժողովրդական պարզ, միամիտ բանաստեղծություններից: Բազմաթիվ պոետների ստեղծագործություններ (Ռյուկերտ, Էյխենդորֆ, Մյորիկե, Լենաու, Կերներ, Հեյբել, Անդերսեն, Գյոթե, Շիլլեր, Շեքսպիր) Շումանի ռոմանսներում գտել են երաժշտական անկրկնելի արտահայտություն:

Շումանի ստեղծագործությունների առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Շուման

Յուրաքանչյուր բանաստեղծության համապատասխանում էր իրեն հատուկ վոկալ ինտոնացիան, հարմոնիկ լեզուն, դաշնամուրային ֆակտուրան: Մեծ գեղարվեստական ճշգրտությամբ պոետական գույների փոխանցման ձգտումը Շումանին հանգեցրեց ռոմանսերի արտահայտման նոր ձևակերպման: Շումանը ստեղծեց վոկալ պարտիաների յուրահատուկ տեսակ: Միայն բառի նկարիչը և միաժամանակ երաժիշտը կարող էր այդիպիսի ուժով խոսքի պոետիկ շեշտադրումը զգալ և ստեղծել այն, վերակազմավորել երաժշտության մեջ: Շումանը երբեք չի կատարել վոկալ կրկնութկուններ և տեքսի ենթաբաժանում, ինչը վոկալ երաժշտության մեջ վաղուց ընդունված երևույթ էր, ինչը նույնիսկ հանդիպում է Շուբերտի ստեղծագործություններում: Շումանի երգերի ճկուն, դետալացված (դեկլամացիա, ասերգ) մեղեդայնությունը ճշգրտորեն արտահայտում է բառի, խոսքի իմաստի մանրամասները: Յուրաքանչյուր հնչյունի նշանակությունը, նրա օրգանական կապը բառի հետ, հնչյունի հաճախակի «մանրատումը» , ինչը հատուկ է պոետիկ ֆրազայի արտահայմանը. այս ամենը թույլ է տալիս խոսել Շուբերտի վերջին շրջանի երգերում գործածվող դեկլամացիոն մեթոդների հետ ունեցած հարազատության մասին (օր. ՝ 'Двойника'): Բայց Շումանի երաժտական արտահյտման ճշտությունը, ռոմանսների խոսքային արտահայտչականությունը չի կարող համեմատվել Շուբերտի արվեստի հետ: Պոետիկ կերպարայնությանն առավել ուժեղ մարմնավորում տալու ձգտման հետևանքով Շումանը նոր դեր տվեց դաշնամուրային նվագակցմանը: Նվագակցման մեջ կենտրոնանում է բանաստեղծության հոգեբանական ենթատքեստը: Շուբերտի ստեղծագործություններում նույնպես երաժշտական կերպարի վառ արտահայտումը պայմանավորված է պատկերաարտահայտչական տարրերով, սակայն Շումանն ընդգծում է հոգեբանական սկիզբը՝ բացահայտելով անտեսանելի խորություններ: Ինչը հնարավոր չէ արտահայտել բառերով, արտահայտվում է դաշնամուրային բաժնում: Հոգեկան շարժման տարատեսակությունը, բանաստեղծության ուղղակիորեն չարտահայտված, բայց ուժեղ զգայական մթնոլորտը փոխանցվում է գործիքային նվագակցությանը: Ձայնը և դաշնամուրը Շումանի ստեղծագործություններում մեկ ամողջական, անխաթար միասնություն են կազմում: Ժամանակ առ ժամանակ զգալի է լինում «հոգեբանական ենթատեքստի» անհրաժեշտությունը, և այդ ժամանակ արդեն մեծանում է դաշնամուրային մասի դերը: Հենց այսպես էլ Շումանի շատ երգեր, հաճախ նաև ամբողջական ցիկլերում դաշնամուրի բաժինը (նվագակցումը) շատ ինքնուրույն է: Գրեթե բոլոր երգերում նվագակցությունը նմանվում է դաշնամուրային ավարտուն պիեսի: Շարունակելով Շուբերտին՝ Շումանը հասավ կերպարի առավել անհատականացման, հոգեկան խորության, դաշնամուրային նվագակցության ավարտունության: Այստեղ տեղին է համեմատությունը Վագների հետ , որի օպերաներում վոկալ և սիմֆոնիկ պարտիաների նույն հրաբերակցությունն ու արտահայտումն է, ինչը տեսնում ենք վոկալի և դաշնամուրի միջև Շումանի երգերում: Ռոմանսներում Շումանի ի հայտ բերած գրական գծերը հետագայում շարունակվեցին և զարգացան գերմանական 19-րդ դարի վոկալ քնարերգության մեջ՝ հատկապես Հուգո Վոլֆի կողմից: Շումանի ռոմանսային արտահայտչական ձևերը կտրուկ կերպով ձևափոխեցին վոկալ-դրամատիկ երաժշտության ժանրային պատկերը: Նրա ստեղծագործությունները չունեն հերոսական-դրամատիկ, էպիկական բնույթ, ինչպես Բախի, Հենդելի, Հայդնի, Մենդելսոնի ստեղծագործությունները: Դրանք լիրիկական պոեմներ են և ոչ թե դրամաներ: Միայն Վագների (որը և՛ պոետ էր, և՛ երաժիշտ) արվեստում է պոեզիայի և երաժտության առավելագույն միաձուլում նկատվում, քան Շումանի վոկալ-դրամատիկական ստեղծագործություններում: Ինչպես Վագները, Մենդելսոնը և 40-ականների գերմանացի այլ կոմպոզիտորներ, Շումանը նույնպես երազում էր գերմանական օպերայի ստեղծման մասին: Դրեզդենում ունեցած Վագների հետ հանդիպման հետևանքով նրա հետաքրքրվածությունն այդ խնդրի հանդեպ առավել սրվեց: Իր օպերայի համար (պարզ, հասարակ, խորիմաստ, գերմանական, ինչպես ինքն էր ասում) Շումանը փնտրում էր սյուժեներ՝ կապված գերմանական ազգային կուլտուրայի հետ: Երկար որոնումներից հետո նա վերջապես կանգ առավ խաչակրաց ասպետների կյանքի շուրջ պատմվող լեգենդի վրա: Բայց այնուամենայնիվ Շումանը չկարողացավ լուծել գերմանական ազգային օպերայի խնդիրը: «Գենովեվա» օպերան չուներ այն պարզությունը, հասկանալիությունը, կոլորիտայնությունը՝ նման դեկորատիվ գեղանկարչության (Չայկովսկի), առանց որոնց օպերան անիմաստ է: 1850 թ-ին Լայպցիգում օպերայի առաջին բեմադրումը հաջողություն չունեցավ:

Շումանի վոկալ ցիկլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումանի երգերում առանձնահատկուկ տեղ ունեն Հայդնի տեքստերով գրված երգերը: Հայդնի պոեզիայի ունեցած դերը երաժշտի ռոմանսային ժանրի ձևավորման մեջ այնքան կարևոր է, որքան Գյոթեի պոեզիան Շուբերտի համար: Շումանի ամենահայտնի ցիկլը՝ գրված Հայդնի բատաստեղծություններով, «Պոետի սերը»-ն է, որն իր կերպարային բազմազանությամբ և զգացմունքային խորությամբ համաշխարհային վոկալ քնարերգության մեջ լավագույնների թվին է պատկանում: Շումանը գրեց երաժտություն Հայնեի 56 բանաստեղծություններից 16-ի համար: Սյուժետային գիծը զարգանում է հետևյալ կերպ. զգացմունք, ծնունդ, փոխադարձ սեր, սիրելիի կորուստ, անսահման տանջանք, հուսահատություն: Ցիկլի առաջին 3 երգը լուսավոր սիրո դրսևորումներ են, 4-րդ երգից սկսած՝ կոմպոզիտորը արտահայտում է իր զգացմունքային խորը բազմակողմանիությունը և տառապանքը: Ողբերգութայն կուլմինացիան «Երազում ես դառնորեն լալիս էի» երգն է: Մեծ ճանաչում ունի Շումանի սյուժետային մեկ այլ ցիկլը՝ «Կնոջ սերն ու կյանքը»: Այստեղ նկարագրվում են կնոջ կյանքի զգացմունքյին, էմոցիոնալ փուլերը: Սեր-ներդաշնակություն-ամուսնություն-երեխայի ծնունդ-ամուսնու կորուստ: Կազմված է 8 երգերից: Երաժշտությունն ունի լուսավոր երանգ՝ բացառությամբ վերջին ողբերգական ռոմանսի, որտեղ տրամադրությունների անսպասելի շրջադարձ կա («Առաջին անգամ ես ինձ հարված հասցնում»): Շամիսոյի պոետական ոճին համապատասխան՝ այս վոկալ ցիկլի դրամատուրգիան պարզ ու հասարակ է՝ առանց ներքին հակադրությունների: Եզրափակիչ ռոմանսից հետո, որտեղ կինը սգում է ամուսնու մահը, դաշնամուրը, որ հանդես է գալիս սոլիստի դերում, կրկնում է ցիկլի որպես մուտք հանդիսացող երգի մեղեդին, որտեղ երիստասարդ աղջիկը երգում էր սիրելիի հետ իր առաջին հանդիպման մասին:

Իր լավագույն ստեղծագործությունը Շումանը համարում էր «Դրախտ և Փերի» ('Рай и Пери',1843) օրատորիան: Բայց հեղինակի հետ համամիտ չեն հաջրոդող սերունդները: Գերմանացի հանճարեղ ռոմանտիկի վոկալ-դրամատիկ սեղծագործությունները համեմատաբար հազվադեպ են կատարվում և ներկայիս լսարանը ճանաչում, սիրում ու գնահատում է նրան գլխավորապես իր ռոմանսների և դաշնամուրային պիեսների համար: Կոմպոզիտորն իհարկե գերագնահատել է «Դրախտ և Փերի» օրատորիայի նշանակությունը, բայց և այնպես հնարավոր չէ չնկատել, որ իր վոկալ- դրամատիկ երաժշտությամբ Շումանը, ամբողջությամբ վերցրած, բացահայել է ստեղծագործման նոր ուղիներ: Շումանի ստեղծագործությունների այս համեմատաբար քիչ ուսումնասիրված ոլորտը 19-րդ դարի գերմանական մշակույթի բավական հետաքրքիր դրսևորում է: Աշխատելով իր այս օրատորիայի վրա՝ հեղինակը հասկանում էր, որ ստեղծում է «աշխարհիկ նոր ժանր համերգասրահի համար» , թեև տատանվում էր վերնագրի հարցում. նա լիովին գիտակցում էր ավանդական օրատորիայի և իր նոր ստեղծագործության տարբերությունները: Խոսքը դասական օրատորիա-կանտատների քնարականցաման մասին չէ միայն: Մոտավորապես նույն ժամանակներում ստեղծված Մենդելսոնի օրատորիաները՝ անկախ իրենց ռոմանտիկական վառ դրսևորումներից՝ միևնույն է, հարազատ էին մնում 18-րդ դարի օրատորիական սկզբունքներին: Շումանի վոկալ-դրամատիկ ստեղծագործությունների ինքնատիպ ոճը ձևավորվել է երկար տարիների ընթացքում ոչ երգչախմբային երաժշտության վոլորտում: Նրա վոկալ-դրամատիկ սեղծագործություններում (ընդամենը 15 հատ) գլխավոր դեր ունեն ժամանակակից բանաստեղծական քնարերգության կերպարները: Հատկանշական է, որ Շումանը իր վոկալ-դրամատիկ ստեղծագործությունները բնավ չի գրել լիբրետոյի հիման վրա: Նա գրել է առանձին բանաստեղծությունների հիման վրա, հենց այնպես, ինչպես ստեղծագործել է իր ռոմասները՝ վերցնելով առավել հարազատ պոետների ստեղծագործություններ:

Տեսարաններ Ֆաուստից[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումանն իր «Սցենաներ Ֆաուստից»-ում (1844-1853) նույնիսկ չի ձգտել ստեղծագործության դրամատիկ ամբողջության. երաժշտություն գրել է քնարափիլիսոփայական բովանդակությամբ մի շարք հատվածների հիման վրա՝ սկսելով «Ֆաուստի» 2-րդ հատորի վերջին հատվածից և միայն 5 տարի հետո է հետաքրքրվել առաջին հատորի գրական նյութով: Գյոթեի պոեմի սյուժետային կառուցվածքը ոչ մի կերպ չի ազդել կոմոզիտորի գեղարվեստական մտահաղացման վրա: Շումանը ստեղծել է ոչ թե դրամատուրգիական ստեղծագործություն, այլ պոետիկ հրաշալի գեղանկարչական շարք երգչախմբի, սոլիստների և նվագախմբի համար: Անիմաստ է այս տեսարանների երաժշտության մեջ փնտրել մեկ ամբողջական դրամատիկ ամբողջություն: Ստեղծագործական ողջ մտահաղացումը, նրա կոմպոզիցիան և զգացմունքային մթնոլորտը շատ հեռու են դասական օրատորիայի սկզբունքներից: Այս ստեղծագործության գեղարվեստական ոճի մասին կարելի է եզրակացություն կազմել ժամանակակիցների տված բարձր գնահատականի շնորհիվ, որոնք պնդում էին, որ Շումանի շնորհիվ իրենք բացահայտեցին Գյոթեի փիլիսոփայությունը:

«Մանֆրեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Շումանին ամենահարազատ պեոտներից մեկ՝. Բայրոնն իր «Մանֆրեդում» կերտել է միայնակ մարդու, մտածողի, ընդվզողի կերպար՝ հետաքրքրասեր և երախտապարտ բնավորությամբ, որը հիասթափված է մարդկանցից և որոշել է հեռանալ կյանքից: Բայրոնի պոեմի դրամատիկ և փիլիսոփայական կողմն արտահայտված է նախերգանքում: Բեթհովենյան կրքով և դրամատիզմով ներակայցվում է Մանֆրեդի կերպարը: Այնտեղ, որտեղ երաժշտական համարները հերթափոխում են Բայրոնի տեքստին, ստեղծագործության պոետիկ մթնոլորտն առավելապես ընդգծված է. ոգիների կախարդական տեսարաններ, ալպյան լեռների պատկերներ և այլն: Այս էպիզոդները շատ են հիշեցնում 30-ականների «դաշնամուրային» Շումանին: Հոգեկան ուժեղ լարվածությունից նվագախմբիի ֆոնին հայտվում է պոետիկ դեկլամացիան: «Մանֆրեդի» ամբողջ երաժշտությունը բացառիկ նրբագեղություն ունի, դետալացված և հղկված է: Բայց նույնիսկ այն դեպքում, երբ պոետիկ ստեղծագործության կոմպոզիցիայում ակնհայտորեն վեր են հանված դրամատիկ-սյուժետային էլեմենտրենը, ինչպես օրինակ քիչ թե շատ ավանդական կառուցվածքով «Դրախտ և Փերի» ('Рай и Пери') օրատորիայում, Շումանի երաժշտությունն ամենևին չի շեշտում դրանք:

«Դրախտ և Փերի» ('Рай и Пери') օրատորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնպես, ինչպես Վագներն իր երաժշտական դրամայի համար միջնադարյան լեգենդից («Տրիստան և Իզոլդա») վերցրեց միայն նրա լիրիկական կվինտէսենցիան, այնպսել էլ Շումանն իր «Դրախտ և Փերի»-ում առավելապես բացահայտեց իդեալի անհասանելիությունից չարչարվող, տանջվող կերպարներ, նկարագրեց մտացածին աշխարհի էկզոտիկ պատկերներ, որ բնութագրական են ռոմանտիկական պոեզիայի և հեքիաթի համար: «Դրախտ և Փերի»-ի իմաստն առավել մոտ է Անդերսենի «Ջրահարսին» կամ Վեբերի «Օբերոնին», քան նախորդների օրատորիաներից որևէ մեկին: «Դրախտ և Փերի»-ի երաժշտությունն առանձնանում է կոլորիտային չտեսնված գեղեցկությամբ, բայց դժվար է հերքել նրա քնարական միակողմանիությունը: Երաժշտական արտահայտչական մեթոդները Շումանի վոկալ-դրամատիկական արտվեստում շատ հեռու են դասական-օրատորիայից: Դա առավելապես նկատելի է խորի նոր ըմբռնման մեջ: Շումանի պոեմներում բացակայում է ավանդական օրատորիայի երգչախմբային մասսան, քիչ է պոլիֆոնիան, ինչը դասականների երգչախմբին տալիս էր ձայնային թանձրություն և ներքին դինամիզմ, ինչը համապատասխանում էր օրատորիալ ժանրի հերոսական բնույթին: Շումանը երգչախմբի մեջ ընդգծում է գունային-հարմոնիկ տարրեր, որոնք դաշնամուրային նվագակցության նման , էմոցիոնալ ֆոն են ստեղծում, բացում տեքստի հոգեբանական իմաստը, ընդգծում են առանձին տրամադրություններ: Օրկեստրում նույնպես նշմարվում է ռոմանտիկական դաշնամուրային երաժշտության գունային-էմոցիոնալ ոճը: Շումանի պոեմներում ռոմանսային գծերի ի հայտ գալը պայմանավորված է նրանով, որ սոլո համարները, որպես կանոն, գեղարվեստական տեսանկյունից առավել նշանակալի են, քան երգչախմբային համարները, իսկ նրանց մեղեդիում ակնհայտ է գերմանական պոետական խոսքի հնչերանգը, ինտոնացիան ընդգծելու միտվածությունը: Օպերայինությունը, որն այնքան բնորոշ է դասական օրատորիային, բնավ հատուկ չէ Շումանի վոկալ-դրամատիկ ստեղծագործություններին: Այս տեսանկյունից հետաքրքիր է համեմատել Հենդելի «Մեսիան» կամ Հայդնի «Տարվա եղանակները»: Ինչպես հայտնի է, 18-րդ դարերի այս օրատորիաներում բացակայում է թատերախաղը, սակայն մտքերի երաժշտական ձևավորումները լի են թատերականացվածությամբ: Այսպես, «Մեսիայում» առկա է վառ հերոսականություն՝ իր ձևով և արտահայտվածությամբ նման օպերային: Հայդնի աշխարհիկ օրատորիան, որ հարուստ էր լիրիկական էպիզոդներով, որը նաև կանխագուշակում էր ռոմանտիկների երաժշտությունը, այնուամենայնիվ, հարում է ռուսսոյական օպերայի ուղղությանը ( Մոցարտի օպրեային սիմֆոնիզմի վրա): Երգչախմբային դասական պոլիֆոնիան երկու ստեղծագործություններում էլ էական դեր ուներ:

Հիմնական ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշնամուրի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աբեգգ» անվան վարիացիաներ
  • Թիթեռնիկներ, օպուս 2
  • Դավիդսբյունդերների պար, օպուս 6
  • Allegro, օպուս. 8
  • Կառնավալ, օպուս 9
  • Սոնատ №1 ֆա դիեզ մինոր, օպուս 11
  • Սոնատ № 3 ֆա մինոր, օպուս 14
  • Սոնատ № 2 սոլ մինոր, օպուս 22
  • Ֆանտաստիկ պիեսներ, օպուս 12
  • Սիմֆոնիկ էտյուդներ, օպուս 13
  • Մանկական տեսարաններ, օպուս 15
  • Կրեյսլերիանա, օպուս 16
  • Ֆանտազիա դո մաժոր, օպուս 17
  • Արաբեսկներ, օպուս 18
  • Հումորեսկներ, օպուս 20
  • Նովելետներ, օպուս 21
  • Վիեննայի կառնավալ, օպուս 26
  • Պատանեկան ալբոմ , օպուս 68
  • Անտառային տեսարաններ, օպուս 82

Կոնցերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, լա մինոր, օպուս 54
  • Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար, օպուս 129
  • Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (1853)

Վոկալ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երգերի շարք», օպուս 35 (խոսքերը՝ Հայնեի, 9 երգ)
  • «Մրտենի», օպուս 25 (տարբեր, 26 երգ)
  • «Երգերի շարք», օպուս 39 (խոսքերը՝ Էյհենդորֆի, 20 երգ)
  • «Կնոջ սերը և կյանքը», օպուս 42 (խոսքերը՝ Ա. ֆոն Շամիսսոյի, 8 երգ)
  • «Պոետի սերը», օպուս 48 (խոսքերը՝ Հայնեի, 16 երգ)
  • «Ջենովևա» օպերա (1848)

Սիմֆոնիկ երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմֆոնիա № 1 սի բեմոլ մաժոր («Գարնանային»), օպուս 38
  • Սիմֆոնիա № 2 դո մաժոր, օպուս 61
  • Սիմֆոնիա № 3 մի բեմոլ մաժոր «Հռենոսյան», օպուս 97
  • Սիմֆոնիա № 4 ռե մինոր, օպուս 120
  • Նախորգանք «Մանֆրեդ» (1848)
Ռոբերտ և Կլարա Շումանների գերեզմանը Բոննում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Соловьёв Н. Ф., - Шуман, Роберт-Александр // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
  2. Воспоминания о Роберте Шумане / Сост., коммент., предисл. О. В. Лосевой; Пер. А. В. Михайлова и О. В. # Лосевой. - Композитор. - М., 2000. - ISBN 5-85285-225-2; 5-89598-076-7
  3. Ганзбург Г. И. Песенный театр Роберта Шумана // Музыкальная академия. - 2005. - № 1. - С. 106-119.
  4. Ганзбург Г. Театрализация в вокальных циклах Роберта Шумана: Исследование. – Saarbrücken: LAP Lambert # Academic Publishing, 2012. – 128 с. ISBN 978-3-659-10435-0
  5. Грохотов С. В. Шуман и окрестности : Романтические прогулки по «Альбому для юношества». - М., 2006. - ISBN 5-89817-159-2
  6. Грохотов С. В. Шуман: Карнавал. - М., 2009. - ISBN 978-5-89817-285-5
  7. Житомирский Д. В. Роберт и Клара Шуман в России. - М., 1962.
  8. Житомирский Д. В. Роберт Шуман: Очерк жизни и творчества. - М., 1964. || . - 2-е изд. - М., 2000.
  9. Карминский М. В. Драматургия жизни Роберта Шумана // Харківські асамблеї-1995 : Міжнародний музичний # фестиваль «Роберт Шуман і мистецька молодь»: Зб. матер. / Упорядник Г. І. Ганзбург. - Харків, 1995. - С. 7-18.
  10. Роберт Шуман и перекрестье путей музыки и литературы: Сб. науч. тр / Сост. Г. И. Ганзбург. - Харьков: РА - Каравелла, 1997. - 272 с. - ISBN 966-7012-26-3
  11. Свириденко С. Шуман и его песни. - СПб., 1911.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118611666 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118611666 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  4. «The Androom Archives»։ androom.home.xs4all.nl։ Վերցված է 2015-10-26