Պապա Քալանթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պապա Քալանթարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1887[1] Արդվի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 21, 1942[1] (54 տարեկան) victim of communism |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և մանրէաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց (1905)[1] և Լազարյան ճեմարան (1911)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պապա Բեջանի Քալանթարյան (հուլիսի 10, 1887[1], Արդվի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 21, 1942[1], victim of communism), հայ ագրոքիմիկոս, մանրէաբան։ Գյուղատնտեսության դոկտոր, պրոֆեսոր (1934 թ.), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1905 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1911 թվականին՝ Լայպցիգի համալսարանի բնագիտության ֆակուլտետ, պաշտպանել ատենախոսություն և ստացել դոկտորի աստիճան։
Աշխատել է Պոլտավայում որպես մանրէաբան, ապա Մոսկվայի գյուղատնտեսական մանրէաբանության կայանում՝ որպես գիտաշխատող։ 1914-1918 թվականներին եղել է Թիֆլիսի երկրագործության դեպարտամենտի կենտրոնական գյուղատնտեսական լաբորատորիայի մանրէաբան։ 1919 թվականին տեղափոխվել է Հայաստան և 1920 թվականին նշանակվել հողագործության ժողկոմի տեղակալ։ Մասնակցել է Երևանի համալսարանի կազմակերպմանը, եղել գյուղատնտեսական ֆակուլտետի առաջին դեկանը, հայկական գյուղատնտության ինստիտուտի տնօրենի տեղակալ ուսումնական և գիտական գծով։
1923 թվականին նշանակվել է հողագործության ժողովրդական կոմիսարիատի և ժողովրդական տնտեսության խորհրդի կենտրոնական միացյալ լանորատորիայի ղեկավար և ագրոհողագիտության գիտահետազոտական կայանի տնօրեն։
Գիտական աշխատանքները վերաբերում են հարցերի ուսումնասիրմանը։
ԵՊՀ-ում նա կարդացել է «Մանրէաբանություն», «Հողագիտություն», «Ագրոքիմիա» և «Երկրագործություն» առարկաների դասընթացները։ Նա նաև ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի հիմնադիրներից ու նախագահության առաջին անդամներից է։ Նրա մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են անասնապահության, ոռոգման, բույսերի պահպանության, մեքենայացման, գյուղատնտեսության էկոնոմիկայի, Հայաստանի հողերի ֆիզիկա-քիմիական հատկությունների, ագրոքիմիական և մանրէաբանական առանձնահատկությունների, բամբակենու փտախտ հիվանդության հարուցիչների հայտնաբերման, պալարաբակտերիաների տարածվածության հարցերին։
1934 թվականին ԲՈՀ-ը, առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում։
Պապա Քալանթարյանի գիտական և հասարակական գործունեությունը ընդհատվել է 1937 թվականին։ Ենթարկվել է հալածանքների և բռնադատվել։ Վախճանվել է աքսորավայրում։ Արդարացվել է հետմահու[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 585-586։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պապա Քալանթարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հուլիսի 10 ծնունդներ
- 1887 ծնունդներ
- Արդվի գյուղում ծնվածներ
- Փետրվարի 21 մահեր
- 1942 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ագրոքիմիկոսներ
- Հայ մանրէաբաններ
- Գյուղատնտեսական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ
- Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր
- Լազարյան ճեմարանի սաներ
- Ստալինյան բռնաճնշումների զոհեր Հայաստանում