Արդվի
Գյուղ | |||
---|---|---|---|
Արդվի | |||
Տեսարան Արդվիի եկեղեցուց | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
Այլ անվանումներ | Արդու, Արտվի, Մելիքգյուղ, Մելիքքյանդ | ||
Մակերես | 8.2 կմ² | ||
ԲԾՄ | 1450 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 177[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Տեղաբնականուն | արդվեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Արդվի, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում` մարզկենտրոն Վանաձորից 53 կմ հյուսիս, Ալավերդի քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք[2][3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրորեն գյուղը տեղակայված է Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարավանդում` անտառապատ լեռան ստորոտում, ծովի մակարդակից 1450 մ բարձրության վրա[2]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը նախկինում կոչվել է Արդու, Արտվի, Մելիքգյուղ և Մելիքքյանդ[4]։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդվին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Գյուղում են գտնվում հայ առաքելական մի շարք կրոնական կառույցներ ինչպիսիք են` 7-րդ դարերում հիմնադրված Սուրբ Հովհաննես վանքը, 10-11-րդ դարերում կառուցված Կարմիր վանքը, 10-րդ դարում կառուցված Սուրբ Հարություն և 10-14-րդ դարերով թվագրվող Կիրակի մատուռները[2]։ Գյուղի տարբեր հատվածներում պահպանվել են վաղքրիստոնեական, միջնադարյան և ժամանակակից գերեզմանոցներ, այդ թվում` տոհմական։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է, որ Արդվի գյուղի ներկա բնակչության մի մասի նախնիները անցյալ բնակավայր են տեղափոխվել Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից։
Արդվիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 37[5] | 115[5] | 232[5] | 279 | 236 | 188 | 255[6] | 213 | 177[1] |
Արդվիում են ծնվել նշանավոր հնագետ, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից մեկը՝ Աշխարհբեկ Քալանթարը, ագրոքիմիկոս Պ. Քալանթարյանը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է։ Բնակչությունը զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ և պտղաբուծությամբ[2]։ Առկա են զբոսաշրջային որոշակի հեռանկարներ կապված գյուղում առկա պատմամշակութային հուշարձանների և գեղեցիկ բնության հետ։
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (153 հա), իսկ 437 հա մակերեսով պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր՝ կազմելով։ Գյուղը մասնագիտացված է անասնապահության մեջ։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։ Բացի այդ բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են բանջարաբոստանային, կերային, հացահատիկային կուլտուրաներ։
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանները Արդվի են բերում հայաստանցի և արտասահմանյան զբոսաշրջիկների, որոնց այցից գյուղի բյուջե գրեթե մուտքեր չեն կատարվում։
Հայտնի արդվեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհբեկ Քալանթար, հայ պատմաբան
- Պապա Քալանթարյան, հայ ագրոքիմիկոս
- Արմեն Վահրամյան, հայ նկարիչ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան։ Երևան: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե “Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոն” ՊՈԱԿ։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8
- ↑ Արդվի գյուղի մասին տեղեկատվություն Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքում:
- ↑ Հակոբյան Թաթուլ։ «Արդվի գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին | Aniarc» (en-US)։ Վերցված է 2020 թ․ հուլիսի 30
- ↑ 5,0 5,1 5,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 569 — 916 էջ։