Արծնի
Գյուղ | ||
---|---|---|
Արծնի | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռի | |
Այլ անվանումներ | Կզըլդաշ, Ղզըլդաշ | |
Մակերես | 5,614 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 371[1] մարդ (2008) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | արծնեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/480/ (հայ.) | |
|
Արծնի, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Տաշիրի տարածաշրջանում, Տաշիր քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 55 կմ հյուսիս-արևմուտք՝ Լոքի լեռնանցքի մոտ։ Նախկին անունը Ղզլդաշ (մինչև 1991թ.)
Գյուղը Արծնի է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
2010 թ․ին Հայաստան համահայկական հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորմամբ վերանորոգել է Արծնիի համայնքային կենտրոնը։[2]. Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի հովանավորությամբ էլ 2011 թ.-ին համայնքում կառուցվել է գազամատակարարման համակարգ[3]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով։ Ձնածածկույթը ամեն տարի կայուն է։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-700 մմ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի միջնակարգ դպրոցը Հայաստան համահայկական հիմնադրամը վերակառուցել է 2010 թվականին՝ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ[4]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արծնիի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 102 | 409 | 548 | 577 | 931 | 371 | 296 |
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 487,3 հա, որից վարելահողերը՝ 190,4 հա, խոտհարքերը՝ 36,3 հա, իսկ արոտավայրերը՝ 231,8 հա։ Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ, հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի դպրոց, բուժկետ և կապի հանգույց։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
- ↑ Համայնքային կենտրոն Արծնիում(չաշխատող հղում)
- ↑ Գազամատակարարման համակարգ Արծնիում(չաշխատող հղում)
- ↑ Միջնակարգ դպրոց Արծնիում
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 34»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 13
https://yadi.sk/i/3G94fbJm3T3FFL https://yadi.sk/i/Y6jdRKIn3T3GAS