Շամլուղ
Քաղաք | |||
---|---|---|---|
Շամլուղ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
Քաղաքապետ | Լենդրուշ Բեժանյան | ||
Հիմնադրված է | 1770 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1996 թվականից | ||
Մակերես | 3,6 կմ² | ||
ԲԾՄ | 1175 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 700[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շամլուղցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
Փոստային ինդեքս | 1726 | ||
| |||
Շամլուղ, քաղաք Հայաստանի Լոռու մարզում, մարզկենտրոնից 69 կմ հյուսիս-արևելք, Կուրի ավազանի Ախթալա գետակի վերին հոսանքի ձախ սարալանջին: 18-19-րդ դարերի գրավոր աղբյուրներում հիշատակվում է նաև Շամբլուղ, Շամբլուտ, Շամբուլուտ, Դամբլուդ և այլն:
Հիմնադրվել է 1770 թվականին 1763 թվականին վրաց Հերակլ 2 թագավորի կողմից Լոռի հրավիրված և Ախթալայում բնակություն հաստատած հույն կապարագործ-հանքագործների կողմից: Վերջիններս համոզվելով որ ցածր է Ախթալայի հանքերում պղնձի և արծաթի պարունակությունը գտնում են նոր հանքավայրեր և տեղափոխվելով 1770 թվականին հիմնում են Մադան(ներկայումս Ալավերդու վարչական կազմում) և Շամլուղ գյուղերը:
19-րդ դարի վերջերին տարածաշրջանի պղնձարտադրությունը կապալով հանձնվեց Ֆրանսիացի արդյունահանողներին, որոնք հսկայական միջոցներ ներդրեցին Ալավերդու և Շամլուղի հանքերի վերակառուցման ու ընդլայնման ուղղությամբ: Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաների աշխատանքով: Տեղի ունեցավ եվրոպացիների ներհոսք, ինչը դրական ազդեցություն ունեցավ բնակավայրի սոցալ կրթական ու մշակութային զարգացման գործում: Խորհրդային տարիներին Շամլուղը բանվորական ավան էր, իսկ 1996 թվականի վարչատարածքային փոփոխության արդյունքում դասվեց քաղաքների շարքը:
Շամլուղը երկար տարիներ ունեցել է բազմազգ բնակչություն` հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ, օսեր, իտալացիներ, ուկրաինացիներ, բելառուսներ և այլն: Ուներ զարգացած կրթամշակութային համակարգ: Գործում էին միջնակարգ դպրոց և մանկապարտեզներ հայերեն-ռուսերեն հոսքերով, կինոթատրոն, մշակույթի պալատ, դիսկոտեկ, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, կապի բաժանմունք, հիվանդանոց:
Շամլուղի և Ախթալայի հանքերը տարբեր ժամանակներում եղել են որպես ինքնուրույն ձեռնարկություններ, սակայն 1970-ական թվականներից միավորվել էին Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մեջ: 1989 թվականին բնապահպանական շարժման հետևանքով փակվեց կոմբինատը, փակվեցին նաև հանքերը: Սկսվեց բնակչության արտագաղթը, որին ավելացավ նաև 90-ականներին հույները գաղթը դեպի Հունաստան:
Շամլուղ քաղաքի վարչական կազմի մեջ են մտնում Բենդիկ և Վերին Ախթալա գյուղերը: Վերջինս 1989 թվականին լքվել է ադրբեջանցիների կողմից և ներկայումս գրեթե անմարդաբնակ է: Շամլուղի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականին վերագործարկվեցին հանքերը: Այսօր Շամլուղի բնակչության մի մասը աշխատում է հանքում, մյուս մասը զբաղվում է անասնապահությամբ, փայտահատությամբ, մասամբ հողագործությամբ: Գյուղը շրջապատված է գեղեցիկ բնությամբ, բարձր լեռնային մարգագետիններով և անտառներով, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել զբոսաշրջությունը: Սակայն տարիներ առաջ ստեղծված արհեստական որսահանդակը հաջողություն չունեցավ և փակվեց: 19-րդ դարի վերջերից մինչը անցյալ դարի 80-ական թվականները Շամլուղում ամառային հանգիստ էին անցկացնում հարյուրավոր թբիլիսցիներ ու երևանցիներ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շամլուղի վարչական կազմում է գտնվում Ուչքիլիսա կոչվող հնավայրը, որը ըստ պատմաբան Եղիշե Սահակյանի համապատասխանում է միջնադարյան հայ պատմիչների և վրաց աղբյուրներում հանդիպող Մանիցգոմ քաղաքին: Պահպանվել են երեք եկեղեցիների մնացորդներ, որոնցից մեկը բավականին մեծ, ինչը ենթադրել է տալիս, որ բնակավայրը իրոք քաղաք է եղել: Շամլուղում է գտնվում հունական Սուրբ Գեորգի մատուռը։ Մինչև 1990 ական թվականները դեռևս պահպանվում էին նաև ֆրանսիացի կապալառուների կողմից կառուցված բնակելի և այլ նշանակության շենքեր, որոնք կրում էին եվրոպական ճարտարապետության կնիքը:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 25»։ Վերցված է 2014 Մայիսի 11
|