Jump to content

Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ)

Coordinates: 41°6′0″N 44°42′0″E / 41.10000°N 44.70000°E / 41.10000; 44.70000
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշատ (այլ կիրառումներ)
Բնակավայր
Ծաղկաշատ
41°6′0″N 44°42′0″E / 41.10000°N 44.70000°E / 41.10000; 44.70000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀամայնքԱլավերդի
ԲԾՄ1500 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն181 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)##
Ծաղկաշատ (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)

Ծաղկաշատ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

1927 թվականին գյուղը պաշտոնապես անվանվել է Խաչի Դուռ։ Այս անունն առաջացել է բնակավայրի հարավ-արևմտյան կողմում հայտնաբերված IX-X դարերով թվագրվող համանուն մատուռի անվանումից[2]։

1935 թվականի հունվարի 3-ին գյուղը վերանվանվել է Ծաղկաշատ։ Այս անունն առաջացել է բնակավայրի տարածքում աճող բազմաթիվ ծաղիկների առկայությունից[2][3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է Գուգարաց լեռների արևմտյան լանջերին՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա[2]։ Համայնքի կենտրոն Ալավերդի քաղաքից հեռու է 12 կմ դեպի հարավ-արևելք[2], իսկ մարզկենտրոն Վանաձոր քաղաքից՝ 60 կմ դեպի հյուսիս-արևելք։

Ունի գեղատեսիլ բնություն, շրջապատված է անտառներով[4]։

Ծաղկաշատի եկեղեցի

Ծաղկաշատը Հայաստանի պատմական բնակավայրերից է[2]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաշատում առկա են բազմաթիվ պատմամշակութային կառույցներ ու կոթողներ։ 2004 թվականի դրությամբ գյուղում և շրջակա տարածքներում հաշվառվել և պետական գրանցում են ստացել թվով 17 հուշարձան, որոնցից են գյուղից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ XII-X դարերով թվագրվող դամբարանադաշտը, գյուղից 4 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ VIII-VII դարերով թվագրվող դամբարանադաշտը, գյուղի մեջ գտնվող 9-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, նույն տեղում գտնվող XIII դարով թվագրվող եկեղեցի, վերջինին կից գտնվող XI-XIII դարերով թվագրվող խաչքարեր, թևավոր խաչ, եկեղեցու կողքին գտնվող XVII դարով թվագրվող շինություն, գյուղից 2 կմ հեռու գտնվող միջնադարյան գյուղատեղին, XIII դարով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող եկեղեցին, գյուղի հարավում գտնվող և XIII դարով թվագրվող Սուրբ Սարգիս մատուռը[5]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված է Ծաղկաշատ գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների.

Տարի 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 167[6] 319[6] 345[6] 354[6] 194[6] 179[7] 273[6] 180[6] 181[8]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ[4]։ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղում եղել է 560 խոշոր եղջերավոր կենդանի[4]։ Զբաղվում են նաև խոզաբուծությամբ[4]։

Խորհրդային Միության ժամանակաշրջանում գյուղի վարելահողերում աճեցվել է ցորեն ու գարի, սակայն Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո ոռոգման ջրի չլինելու պատճառով այդ աշխատանքները դադարեցվել են[4]։

2012 թվականի դրությամբ Ծաղկաշատի շուրջ 25 բնակիչ աշխատել է Թեղուտի պղնձա-մոլիբդենային հանքավայրում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ալավերդի համայնքի բնակավայրերի մասին տեղեկություններ Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․06․2023 թվականին)
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 834 — 992 էջ։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Շատ մեղք է փոքր բնակչություն ունեցող գյուղը. Ծաղկաշատի համայնքապետ» հոդված hetq.am լրատվական կայքում, (արխվացված 14․06․2023 թվականին)։
  5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն, վավերացված 09.02.2004 թվականին [(https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=37965 էլեկտրոնային տարբերակ)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 100» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 712 — 916 էջ։
  8. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները