Ջիլիզա
Գյուղ | ||
---|---|---|
Ջիլիզա | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու մարզ | |
Գյուղ | Ալավերդի (համայնք) | |
ԲԾՄ | 1050 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 159[1] մարդ (2004) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ջիլիզա (նախկին անվանումը՝ Խորակերտ), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝ մարզկենտրոն Վանաձորից 79 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է ծովի մակերևույթից 1050 մ բարձրության վրա։
Գյուղի բնակչության մի մասի նախնիները եկել են Արցախից (19 դ.)։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Ջիլիզայի տարածքում է գտնվում Մանկուք գյուղատեղին։ Գյուղում և շրջակայքում են գտնվում Խորակերտի վանքը, Սուրբ Սարգիս (5-7 դդ.), 5-18 դդ. եկեղեցիները և 13 դ. մատուռ։
Ջիլիզա գյուղը գտնվել է նախկինում ներկայիս Հայաստանի տարածքում չգտնվող Մեծ Հայքի Ծոփքոր գավառում։ Գյուղը Վանաձորից 79 կմ հեռավորության վրա է։ Ներկայումս այս հայաբնակ գյուղը ունի ընդամենը 40 տուն, ծովի մակերևույթից 1050 մ բարձրության վրա է։ Գյուղի պատմությունը ծածկված է դարերի լռությամբ, գյուղի մասին լռում են բոլորը թե՛ հայերը, թե՛ օտարերկրացիները։ Գյուղում մեծ դեր են կատարում հուշարձանները՝ դրանից նշանավոր է Գյուղամիջի Հուշարձանախումբը՝ նրա մեջ ներառված է երեք շինություններ որոնց անունները չեն շեշտվում։ Գյուղը ունի հին և նոր գերեզմաններ։ 1773 թվականին տեղի ունեցած պայթյունից գերեզմանների մեծ մասը ավերվել են։ [2]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջիլիզայիի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1897 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 62 | 348 | 292 | 116 | 127 | 220 | 159 |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ Ջիլիզայի պատմական հուշարձանները /ՀՃՈՒ։ Եր.: ՀՃՈՒ Հիմնադրամ, 2013 - 24 էջ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 169»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27