Օձուն (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օձուն (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Օձուն | ||
![]() Օձուն գյուղի համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Գյուղապետ | Արսեն Տիտանյան | |
Առաջին հիշատակում | 8-րդ դար | |
Մակերես | 53.13 կմ² | |
ԲԾՄ | 1125 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 4048[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | odzun.am | |
| ||
Օձուն, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օձունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 47 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1125 մ։ Զբաղեցնում է 53.13 կմ² տարածք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի կենտրոնում են գտնվում Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին (Խաչգունդ եկեղեցի), Օձունի տաճարը (6-7 դդ.), Սուրբ Հովհաննես (Խաչգունդ) (717-728 թվականներ) և Ծիրանավոր (Ծաղկեվանք) եկեղեցիները (5-7 դդ.), Հոռոմայրի վանական համալիրը (18 դ.), Օձունի կոթող-մահարձանը (5-6 դդ.)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականին տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Օձունի մշտական բնակչությունը կազմել է 4048, առկա բնակչությունը՝ 3803 մարդ[1]։
Ստորև ներկայացված է Օձուն գյուղի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների[2].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1907 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 691 | 1787[3] | 2748 | 3370 | 4418 | 4566 | 4315 | 4951 | 4787 | 4777 | 4834 | 4048[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օձուն գյուղում գործում է երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց, երեք գրադարան, հեռակա միջնակարգ և երաժշտական ութամյա դպրոցներ, մշակույթի տուն։
Հայտնի օձունեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օձունի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ)
- Օձունի տաճար
- Օձունի կոթող (կոթող-մահարձան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 209»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»