Գոգարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոգարան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Գոգարան | ||
![]() Գոգարան գյուղի համայնապատկեր | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Մակերես | 32.47 կմ² | |
ԲԾՄ | 1850 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1065[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | գոգարանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/492/ (հայ.) | |
| ||
Գոգարան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 20 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Բազումի լեռների հարավային ստորոտին, ծովի մակերևույթից 1863-1950 մ բարձրության վրա։ Գյուղը Վանաձոր-Գյումրի գլխավոր ճանապարհից 5 կմ հեռավորության վրա է գտնվում։
Գյուղը ժամանակին Գորան անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։
Նախկինում Գոգարչի գյուղը Սպիտակի տարածաշրջանի ամենահին գյուղերից է։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոգարանն ունի խստաշունչ ձմեռ և զով ամառ։ Որպես լեռնային գյուղ աճում են գրեթե բոլոր տեսակի հացաբույսերը (ցորեն, գարի, աշորա և այլն)։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1831 թ. և 1840 թ. մարդահամարում Գոգարանի համար արձանագրված է երկու առանձին ծխական նկարագրություն։ Առաջինում ներկայացված է գյուղի հնաբնակների ցուցակը, որոնց թիվը կազմում է 12 ընտանիք։ Բացի հիմնական ցուցակից, Վրաստանի պետական արխիվում պահպանվել է նաև Գոգարանում ապաստանած գաղթական ընտանիքների ցուցակը։ Համաձայն 1831 թ. Փամբակի ուղեմասում ապաստանած` Արևմտյան Հայաստանից գաղթածների ծխական նկարագրության՝ Գոգարանում ապաստանել էր երեք ընտանիք Մուշից և Կարսից։ Այնուհետև 1831-1840 թթ. ընթացքում Գոգարանը համալրվում է ևս 12 ընտանիքով, որոնք սակայն բնիկ արևելահայեր են Արարատյան դաշտից, Լոռվա ձորից և Ղազախի, այժմ Նոյեմբերյանի շրջանի Բաղանիս գյուղից։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գոգարանի մշտական բնակչությունը կազմել է 1065, առկա բնակչությունը` 914 մարդ[1]։ Գյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1922 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 52 | 672 | 1280 | 1396 | 1472 | 1379 | 846[4] | 1204 | 1065[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բանջարանոցային մշակաբույսերից լավ աճ են ապահովում կարտոֆիլը, կաղամբը, բազուկը, գազարը, սխտորը, սոխը և այլն։ Գյուղն ունի մոտ 626 հա վարելահող, որից 65 հա պետական պահուստային հողեր են, 539 հա՝ սեփականաշնորհված։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում են գտնվում Սուրբ Աստվածածին (4-րդ դար) և 5-րդ դարի այլ եկեղեցիները, Սբ. Ծիրանավոր, «Թուխ Մանուկ», Սբ. Սարգիս մատուռները և «Պատվար» ամրոցը։ Շրջակայքում պահպանվել են Խորոզ և այլ գյուղատեղիներ։
Ըստ պատմամշակութային հուշարձանների` գյուղի մերձակա դամբարանադաշտերի, IV-ից VI դարի թվագրվող եկեղեցու, գյուղն ունի ավելի քան 27 դարյա պատմություն։ Գյուղում պեղված նոր դամբարանը, որը Հայաստանում պեղված հայտնի այլ դամբարաններից տարբերվում է ոճով ու գտածոներով, հնագետների զարմանքն է հարուցել։ Այն, ի տարբերություն հարևան` հիմնականում հողաշեն դամբարանների, սալաքարային է։ Դամբարանը պատկանում է մ.թ.ա. 9-7 -րդ դդ. (երկաթի դար)։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի դրությամբ Գոգարանն ունի միջնակարգ դպրոց, որի նոր շենքը կառուցվել է 2002 թվականին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 850
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 61»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 28
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 639 — 916 էջ։
- ↑ «Գոգարան»։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 17
|
|