Jump to content

Սարատովկա (գյուղ, Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարատովկա (այլ կիրառումներ)
Գյուղ
Սարատովկա
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքՏաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1]
ԲԾՄ1480 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն424[2] մարդ (2011)
Ազգային կազմՌուսներ, Հայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սարատովկա (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)##
Սարատովկա (գյուղ, Լոռու մարզ) (Հայաստան)

Սարատովկա, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։

Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 2 կմ հարավ` Տաշիր գետի աջ ափին։ Գյուղը տեղակայված է ծովի մակերևույթից 1480մ բարձրության վրա, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 38 կմ հյուսիս-արևմուտք։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։ Գյուղի միջով անցնում է Տաշիր գետը։ Գյուղի միջով է անցնում Երևան-Թբիլիսի մայրուղին[3]։

Գյուղը հիմնադրվել է 1910 թվականին Եկատերինա II-ի ժամանակ աքսորված մոլականների կողմից։ Բոգդանով ազգանունով մի մարդ բնակվել է այդ տարածքում, այնտեղ զբաղվել անասնապահությամբ և այդ հատվածը անվանել Բոգդանով խուտուր։ Հաջորդաբար մոտակա գյուղերից մարդիկ տեղափոխվել և բնակություն են հաստատել այստեղ, և գյուղը ստացել է Սարատովկա անունը[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարատովկայի մշտական բնակչությունը կազմել է 424, առկա բնակչությունը՝ 354 մարդ[2]։ Նախկինում բնակեցված է եղել հիմնականում ռուսներով[4], ներկայումս ունի խառը հայ-ռուսական բնակչություն[5]։

Սարատովկայի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].

Տարի 1907 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 586 127 133 547 591 516 477 428 424[2]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, կաղամբի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Կլիման բարեխառն լեռնային է, տևական ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 534.
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 519 — 804 էջ։
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 177» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 4-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 214