Դաշտադեմ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Գյուղ
Դաշտադեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Այլ անվանումներԻլմազլու
Մակերես18 կմ²
ԲԾՄ1660 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն127[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդաշտադեմցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/494/ (հայ.)
##Դաշտադեմ (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Դաշտադեմ (Լոռու մարզ) (Լոռու մարզ)
Red pog.png

Դաշտադեմ (նախկին անվանումը` Իլմազլու), գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 53 կմ հյուսիս-արևմուտք, Տաշիր քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1660 մ բարձրության վրա։

Նախկինում կոչվել է Իլմազլու, Դաշտադեմ է վերանվանվել 1991 թվականին։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև է ու ցրտաշունչ, ամառը՝ զով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Դաշտադեմի մշտական բնակչությունը կազմել է 127, առկա բնակչությունը` 120 մարդ[1]։ Մինչև 1989 թվականը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2]։ Գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1916 1926 1931 1939 1959 1965 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 75 301 479 488 565 653 852 1037 1213 23[4] 216 218 127

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 1539,7 հա, որից 269,9 հա-ն օգտագործվում է որպես վարելահող, 888,5 հա՝ խոտհարքերի համար և 344,9 հա-ը որպես արոտավայր։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, մասամբ նաև մեղվաբուծությամբ։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դրությամբ Դաշտադեմն ունի հիմնական դպրոց[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 65»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27 
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 651 — 916 էջ։
  5. «ՀԴաշտադեմ»։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 24