Մեծ Այրում
Գյուղ | ||
---|---|---|
Մեծ Այրում | ||
Կոորդինատներ: 41°10′18″ հս․ լ. 44°49′09″ ավ. ե. / 41.17167° հս․. լ. 44.81917° ավ. ե. | ||
Երկիր | ![]() |
|
Մարզ | Լոռի | |
Շրջան | Թումանյանի շրջան | |
Համայնքապետ | Արկադի Թամազյան | |
Մակերես | 22.56 կմ² | |
ԲԾՄ | 690 մ | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 986 մարդ (2014) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Փոստային ինդեքս | 1714 | |
|
Մեծ Այրում, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Դեբեդի ափին։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 690 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 69 կմ հյուսիս-արևմուտք։ Անկախությունից հետո միմյանց հարևանությամբ գտնվող Մեծ և Փոքր Այրում գյուղերը միացել են, որպես մեկ համայնք: 2017թ. իրականացված համայնքային խոշորացումից հետո 2 գյուղերն էլ ներառվել են հարևան Ախթալա համայնքային խմբի մեջ, որի կազմում են նաև միմյանց հարակից Ախթալա և Շամլուղ քաղաքները, Ճոճկան, Նեղոց և Բենդիկ գուղերը։ Գյուղը Խորհրդային Միության տարիներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Արցախյան շարժման ժամանակ գյուղը ամբողջովին լքվել է ադրբեջանցիների կողմից, և սկսած 1988թ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղագործությամբ և երկրագործությամբ։ Բարենպաստ կլիմայի շնորհիվ գյուղում աճում է ամեն ինչ, բացի ցիտրուսային բույսերից: Հատկապես վերջին տարիներին զարգացման նոր թափ է ստացել հացահատիկի մշակումը:Համեմատաբար զարգացած է խաղողի արտադրությունը: Գյուղում կա ոռոգման ջուր՝ համայնքը ոռոգող գրեթե ամբողջական ցանցով: Ոռոգման ջուրը վերցվում է Դեբետ գետից՝ պոմպակայանի միջոցով: Համայնքի ամենակարևոր հիմնախնդիրներից է խմելու ջրի խնդիրը, այն վերցվում է մոտակա սարերում բխող աղբյուրներից, որը որևէ մշակման չի ենթարկվում:
Երկու գյուղերը սպասարկում է մեկ միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 125 աշակերտ: Աշակերտների տեղափոխման խնդիրը լուծվում է համայնքի բյուջեի միջոցներով: Գյուղում գործում է մանկապարտեզ, որն անվճար է: Գյուղի ճանապարը ասֆալտապատ է, հիմնովին նորոգվել է 2009թ.:
Գյուղն առավել հայտնի է իր էկոլոգիական հիմնախնդիրներով: Մոտակա պոչամբարում է ամբարվում Ախթալայի ԼՀԿ-ի հանքարդյունաբերական թափոնները[1]: 2015թ. գարնանը այստեղ սկիզբ առած «SOS Մեծ Այրում[2]» բնապահպանական ակցիայի շնորհիվ կասեցվեց գյուղի տարածքում 2-րդ պոչամբարի կառուցումը:
Բովանդակություն
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի հյուսիս-արևմուտքում Նահատակ վանական համալիրն է: Կառուցվել է 1621 թ.: Ավանդության համաձայն` ի սկզբանե այնտեղ ամփոփված են եղել Սուրբ Շուշան-Վարդենու մասունքները, որոնք Ճոճկան գյուղի Ջոջը նվիրել է թիֆլիսահայ համայնքին: Վերջինս այդ մասունքների վրա հիմնել է Սուրբ Շուշան-Վարդենի եկեղեցին, որն այսօր արդեն խլված է հայերից և պատկանում է Վրաց Ուղղափառ եկեղեցուն: Մասունքների տեղափոխման ժամանակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ այսօր չկան: Նահատակի վանքի բակում կա պահպանված դժվարընթեռնելի արձանագրությամբ տապանաքար «Տեր Սարգիս քահանա», որը վերջինիս գերեզմանն է հանդիսանում: Այսօր վանքը կիսաքանդ վիճակում է և հատուկ ուշադրության կարիք ունի: Եկեղեցու պատի մեջ աճող ծառը մեծացել և սպառնում է քանդել այն եկեղեցին:[3]
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ Այրումի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 2001 | 2004 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 171 | 223 | 387 | 530 | 550 | 815 | 638 | 584 | 986 |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեծ Այրումը տուժում է Ախթալայի կոմբինատի պոչամբարից - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (Հայերեն)։ Վերցված է 2017-02-08
- ↑ Ecolur։ «Հայ Ազգային Կոնգրեսը միացավ «S.O.S. Մեծ Այրում» քարոզարշավին - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur»։ ecolur.org (անգլերեն)։ Վերցված է 2017-02-08
- ↑ «Սուրբ Շուշան-Վարդենի. նախնյաց սուրբ հավատքի պաշտպանը | Surb Shushan-vardeni Nakhnyac Surb Havatqi Pashtpany»։ www.surbzoravor.am։ Վերցված է 2017-02-06
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 136»։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 30