Ակ-Կոյունլուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դրոշ
Map Aq Qoyunlu 1478-es.svg

Ակ-կոյունլուներ (հայկական աղբյուրներում Աղ–Օղլու, թուրքական սպիտակախոյեր, «ակ»–«սպիտակ» և «կոյուն»–«ոչխար» բառերից), թուրքմեն–օղուզների քոչվոր ցեղախումբ, որ հաստատվել էր Տիգրիսի վերին հոսանքում, 14-15-րդ դարերում։

Ազգատոհմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղախմբի տիրող ազգատոհմը Բայանդուրի հարստությունն էր, որը իշխանություն էր հաստատել Հայաստանի Ամիդ քաղաքից մինչև Սեբաստիա ընկած ընդարձակ տարածքի վրա։ Երկարատև պայքարում Ակ-կոյունլուների առաջնորդ Ուզուն–Հասանը հաղթեց (1467) Կարա–Կոյունլուներին և իշխանությունը տարածեց Հայաստանի, Ատրպատականի, Իրանի և Իրաքի վրա՝ կենտրոն ունենալով Թավրիզը։ Նրա գահակալության վերջին տարիներին և հաջորդների ժամանակ հպատակ ժողովուրդների կեղեքումը մեծ չափերի հասավ։

1473 թվականին Ուզուն–Հասանը պարտություն կրեց օսմանյան թուրքերից և կորցրեց իր տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի մեծ մասը։ Ուզուն–Հասանին հաջորդեց որդին՝ Յաղուբ–բեկը, որի օրոք (1478–1490) իշխանությունը փաստորեն անցավ քոչվոր ցեղերի զորեղ առաջնորդներին, որոնք պատերազմներ մղեցին Վրաստանի (1484) և Ղզլբաշ ցեղերի դեմ (1488

Նրա ժամանակ ծանրացավ հատկապես հարկային լուծը և ուժեղացավ կրոնական անհանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ։ Նրա մահից հետո երկրում ծայր առան գահակալական արյունահեղ պատերազմներ, որոնք տևեցին մինչև Ակ-կոյունլուների վերջնական պարտությունը։ 1502 թվականին Սեֆեյան շահ Իսմայիլ I գրավեց Ակ-կոյունլուների տիրապետությանը ենթարկված երկրամասերը։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչում Անուն Կառավարման տարիներ
Բեյ
بیگ
Տուռ Ալի իբն Փահլևան
طور علی پہلوان
1340 - 1360
Բեյ
بیگ
Ֆախր-ալ-Դին
فخر الدین
Կութլուղ իբն Տուռ Ալի
قتلغ بن طور علی
1360 - 1378/79
Բեյ
بیگ
Ահմեդ իբն Կութլուղ
احمد بن قتلغ
1396 - 1403
1389 - 1403
Բեյ
بیگ
Բահա-ալ-Դին
بھا الدین
Կարա Յուլոք Օսման
قرا یولک عثمان
1403 - 1435
Բեյ
بیگ
Ջալալ-ալ-Դին
جلال الدین
Ալի իբն Կարա Յուլոք Օսման
علی بن قرا یولک عثمان
1435 - 1438
Բեյ
بیگ
Նուր-ալ-Դին
نور الدین
Համզա իբն Կարա Յուլոք Օսման
حمزہ بن قرا یولک عثمان
1438 - 1444
Բեյ
بیگ
Մուիզզ-ալ-Դին
معز الدین
Ջհանգիր իբն Ալի
جہانگیر بن علی
1444 - 1451/52
Բեյ
بیگ
Կիլիջ Արսլան իբն Ալի
قلچ ارسلان بن احمد
1451/52 - 1457
Բեյ
بیگ
Աբու ալ-Նասր
ابو النصر
Ուզուն Հասան իբն Ալի
اوزون حسن بن علی
1457 - 1478
Բեյ
بیگ
Աբու ալ-Ֆաթհ
ابو الفتح
Սուլթան Խալիլ իբն Ուզուն Հասան
سلطان خلیل بن اوزون حسن
1478
Բեյ
بیگ
Աբու ալ-Մուզաֆֆար
ابو المظفر
Յակուբ իբն Ուզուն Հասան
یعقوب بن اوزون حسن
1478 - 1490
Բեյ
بیگ
Աբու ալ-Ֆաթհ
ابو الفتح
Բայսոնկոր իբն Յակուբ
بایسنقر بن یعقوب
1490 - 1491
Բեյ
بیگ
Աբու ալ-Մուզաֆֆար
ابو المظفر
Ռուստամ իբն Մակսուդ իբն Ուզուն Հասան
رستم بن مقصود بن اوزون حسن
1493 - 1497
Բեյ
بیگ
Աբու ալ-Ֆաթհ
ابو النصر
Ահմեդ Գովդե իբն Ուղուրլու
 ?
1497
Ակ-Կոյունլուներ
  • Դեղին գույնով ակ-Կոյունլուների հիմնադիրներն են
    • Կապույտ գույնով կիսանկախ կառավարիչները
Դիարբեքիր Ատրպատական Միջագետք Իրան
Բեյ
بیگ
Աբու ալ-Մուզաֆֆար
ابو المظفر
Ալուանդ իբն Յուսուֆ իբն Ուզուն Հասան
الوند بن یوسف بن اوزون حسن
1497 - 1502
Բեյ
بیگ
Աբու ալ-Մուքարրամ
ابو المکرم
Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Ուզուն Հասան
محمد بن یوسف بن اوزون حسن
1497 - 1500
Բեյ
بیگ
Զեյն ալ-Աիբիդին Ահմեդ իբն Ուղուրլու Մուհամմադ]]
زین العابدین بن احمد
1504 - 1508
շահ Իսմաիլ
شاہ اسماعیل
Բեյ
بیگ
Աբու ալ-Մուզաֆֆար
ابو المظفر
սուլթան Մուրադ իբն Յակուբ իբն Ուզուն Հասան
الوند بن یوسف بن اوزون حسن
1500 - 1508
1508 թվականին ակ-Կոյունլուների դինաստիան ընդհատվում է, տիրույթներն անցնում են Սեֆյան Իրանին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png