Նորաշեն (Լոռու մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
| Գյուղ | ||
|---|---|---|
| Նորաշեն | ||
| 41°11′17″N 44°19′38″E / 41.18806°N 44.32722°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Լոռու | |
| Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
| ԲԾՄ | 1575 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 1201[2] մարդ (2011) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Տեղաբնականուն | նորաշենցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Նորաշեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է ծովի մակերևույթից 1575 մ բարձրության վրա։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ։
Գյուղից 5 կմ հարավ գտնվում է մ.թ.ա. V-VI դարերի ամրոց, որն ունեցել է աշտարակներ։ 2014 թվականին գյուղի կենտրոնում կառուցվել է կաթողիկե եկեղեցի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի բնակիչների նախնիներն այստեղ են եկել 1830-ական թվականներին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից և սկզբում բնակություն են հաստատել Միխայլովկա գյուղի մոտ։ Սակայն արոտվայրերի և խոտհարքների համար ռուս մոլոկանների հետ ունեցած մշտական խնդիրների պատճառով փոխարքա Վորոնցով-Դաշկովի նախաձեռնությամբ 1905 թվականին վերաբանկվում են և Կարսից 6 կմ հեռավորությամբ հիմնում են Դաշկով նոր գյուղը։ 1918 թվականին սկսված թուրքական ինտերվենցիայի հետևանքով կրկին գաղթում են և հիմնավորվում այսօրվա գյուղի եզրին գտնվող հին գյուղատեղում։ Կարսը Հայաստանի Առաջին Հանրապետությանը վերադարձվելուց հետո կրկին վերադառնում են Դաշկով գյուղ։ 1920 թվականի նոր թուրքական ինտերվենցիայի հետևանքով կրկին գաղթում են և 1924 թվականին հիմնում են ներկայիս գյուղը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորաշենի մշտական բնակչությունը կազմել է 1201, առկա բնակչությունը՝ 948 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
| Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 365 | 508 | 862 | 1301 | 1803 | 1979 | 2014 | 2014 | 1763 | 1201[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 152» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 13-ին.
|
