Թեղուտ (Լոռու մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Թեղուտ
Teghut village Lori province.jpg
Կոորդինատներ: 41°07′05″ հս․ լ. 44°50′45″ ավ. ե. / 41.11806° հս․. լ. 44.84583° ավ. ե. / 41.11806; 44.84583
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռի
Մակերես 9.51 կմ²
ԲԾՄ 750 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 693[1] մարդ (2004)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն թեղուտեցի
Ժամային գոտի UTC+4
Պաշտոնական կայք lori.mtaes.am/about-communities/499/ (հայ.)
##Թեղուտ (Լոռու մարզ) (Հայաստան)
Red pog.png

Թեղուտ, գյուղ Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 70 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը տեղակայված է Դեբեդի վտակ Շնող գետի աջ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հեռավորության վրա՝ լեռնային անտառոտ վայրում։ Գյուղը հիմնադրվել է հարևան Շնող գյուղի բնակիչների կողմից 20 դարի սկզբին։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ լոռեցի են, մասամբ տեղափոխվել են տարածաշրջան Արցախից, Ջավախքից, Սյունիքից, Սևանի ավազանից XVII- XVIII դարերում։ Գյուղի անունը կապված է ներկայիս գյուղի կենտրոնական մասում գտնվող հին Թեղուտ գյուղի հետ, որը թալանվել է լեզգինների կողմից, իսկ բնիկ բնակչությունը ոչնչացվել է և գերեվարվել։ Շնող գետի ավազանում գտնվող մի շարք այլ հայկական գյուղեր (Ձորիգեղ, Գիլիգեղ, Մանստև, Ախեթք, Դուքանաձոր) նույնպես ոչնչացվել են XVIII դարի լեզգիական ավերիչ արշավանքների հետևանքով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղուտի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 288 475 762 861 639 746 693

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։ Բնակչության մեծ մասը աշխատում է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում:

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղուտում կան երկնագույն փիրուզի, պղնձի և մոլիբդենի պաշարներ։

Պատմամշակութային կոթողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքում կան միջնադարյան պատմաճարտարապետական կոթողներ՝ “Մանստևի” մենաստանը (13 դ.), Վարդան զորավար կոթողը (13-14 դդ.), 10-17 դդ. եկեղեցիներ, “Բայրել” (10-13 դդ.), “Ձորի գյուղ” (14 դ.) և “Ագեղցի” մատուռները։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեղուտն ունի միջնակարգ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, գրադարան, կինո և բուժկայան։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]