Բազում
Գյուղ | ||
---|---|---|
Բազում | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Գյուղապետ | Սրբուհի Հարությունյան | |
Այլ անվանումներ | Բզովդալ | |
Մակերես | 35.18 կմ² | |
ԲԾՄ | 1615 մ | |
Կլիմայի տեսակ | Խիստ փոփոխական | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1116[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բազումցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/485 (հայ.) | |
|
Բազում (նախկին անվանումը` Բզովդալ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում, մարզկենտրոն Վանաձորից 1 կմ հյուսիս-արևմուտք՝ Բազումի լեռների հարավային լանջերին։ Վերանվանվել է Բազում 1978 թվականին[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ըստ ենթադրությունների ունի 170 տարվա պատմություն, որի վառ վկայությունն է գերեզմանաքարերի դաջվածքը[3]։
Բնակիչները հիմնադրման պահից մինչ օրս հայեր են[4], որոնց նախնիների մի մասը եկել է Եղվարդից և Իջևանից[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Բազումի մշտական բնակչությունը կազմել է 1116, առկա բնակչությունը` 988 մարդ[1]։
Բազումի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 232 | 452 | 636 | 803 | 691 | 638 | 887 | 778[6] | 1285 | 1116[1] |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղանքը հիմնականում լեռնային է, սակավահող, կլիման խիստ փոփոխական է և զերծ չի մնում կարկուտներից, սելավներից, հաճախակի են երաշտի տարիները, ինչը մեծ վնաս է հասցնում գյուղմթերքների արտադրությանը։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի միջով հոսող Չալարի գետը, որը սկիզբ է առնում Պուշկինի լեռնանցքից, ոռոգում է գյուղի ցանքատարածությունների մոտ 40%-ը։ Գյուղը մեծ մասամբ զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղական մթերքների արտադրությունը։ Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային մշակաբույսերի արտադրությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղից 1-2 կմ հյուսիս-արևելքում գտնվում է Բերդատեղ վայրը՝ ամրոցի ավերակներով։ Գյուղի հարավային մասում են գտնվում 12-13-րդ դարի եկեղեցին, Կամակատար մատուռը (19-րդ դ.) և 13-19-րդ դարերի մեկ այլ մատուռ[3]։ Գյուղում են գտնվում 4 գերեզմանոց, 2 տապանաքար, ձիթհան և Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարանադաշտ և բնակատեղի։ Կենտրոնում են գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթող և հուշաղբյուր։
Գյուղն ունի նորակառույց միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 166 աշակերտ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 548 — 1008 էջ։
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Սամվել, Հակոբյան Արտեմ (2015)։ Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան։ Երևան: Հեղինակային հրատարակություն։ էջ 529
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 41»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 14
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 579 — 916 էջ։
|