Բլագոդարնոյե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բլագոդարնոյե (այլ կիրառումներ)
| գյուղ Հայաստանում | |||
|---|---|---|---|
| Բլագոդարնոյե | |||
| 41°05′0″N 44°11′0″E / 41.08333°N 44.18333°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Լոռու մարզ | ||
| Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | ||
| Հիմնադրված է | 1907-1908 թ. | ||
| Մակերես | 11.77 կմ² | ||
| ԲԾՄ | 1615 մ | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | 227[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Հայեր, Ռուսներ | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Տեղաբնականուն | բլագոդարնոյեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/487/ (հայ.) | ||
|
| |||
Բլագոդարնոյե, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Սևաբերդ գետակի ձախ ափին, Տաշիր քաղաքից մոտ 9 կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից 60 կմ հյուսիս-արևմուտք։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Գյուղը հիմնադրվել է 1907-1908 թվականներին Կիրիլ ազգանունով մոլոկանի կողմից և անվանվել Կիրիլովկա։ Հետագայում գյուղը վերանվանվել է Բլագոդարնոյե։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման բարեխառն է, ձմեռը՝ երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։
- Բլագոդարնոյե գյուղի ձմեռը
- Բլագոդարնոյե գյուղի ամառը
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բլագոդարնոյեի մշտական բնակչությունը կազմել է 227, առկա բնակչությունը՝ 207 մարդ[2]։ Նախկինում եղել է ամբողջությամբ ռուսաբնակ գյուղ[3], ժամանակի ընթացքում հաստատվել են նաև հայեր, որոնք 1989 թվականի դրությամբ կազմել են բնակչության երեք քառորդը[4]։
Բլագոդարնոյեի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
| Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 317 | 271 | 257 | 266 | 328 | 276[4] | 243 | 227[2] |
Գյուղատնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսության համար օգտագործում են 1027 հա հողերը, որից վարելահողեր՝ 147,7 հա, խոտհարքեր՝ 491,3 հա, արոտավայրեր՝ 349,7 հա։ Բնակիչների հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է։ Զբաղվում են նաև մեղվաբուծությամբ։
Պանրագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլագոդարնոյե գյուղը հայտնի է իր Ալպյան մարգագետիններով։ Համայնքի արոտավայրերում աճում են բազմաթիվ անուշահոտ ծաղիկներ, որի շնորհիվ գյուղն ունի յուրահատուկ պանրատեսակներ ու համեր։
Առավել հայտնի է «Ճիլ» կամ «Չեչիլ» պանրի տեսակը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտակայքում գտնվում է մ.թ.ա. II-I հազարամյակների ամրոցի ավերակներ։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի հիմնական դպրոց, բուժկետ և կապի հանգույց[6]։

Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- 1 2 3 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- 1 2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 597 — 916 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 47» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 15-ին.
- ↑ «Ագարակ». Վերցված է 2013 Դեկտեմբերի 1-ին.

