Լեռնապատ
Գյուղ | |||
---|---|---|---|
Լեռնապատ | |||
![]() Լեռնապատ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
Մակերես | 52,31 կմ² | ||
ԲԾՄ | 1520 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2279[1] մարդ | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | լեռնապատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (322) | ||
Փոստային ինդեքսներ | 2033 | ||
Ավտոմոբիլային կոդ | 36 | ||
| |||
Լեռնապատ (նախկին անվանումները՝ Հաջիղարա, Մակարաշեն, Լեռնապատ է վերանվանվել 1957 թվականի հոկտեմբերի 26-ին), գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 5 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Լեռնաջուր գետի ափին՝ ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնապատի տարածքով հոսում է Լեռնաջուր գետը, որը միանում է Փամբակին։ Գյուղը սահմանակից է Արջուտ, Նոր Խաչակապ, Դարպաս, Հալավար գյուղերին։ Լեռնապատը շրջապատված է Փամբակի լեռնաշղթայի լեռներով։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման ձմռանը խիստ է՝ մինչև -28 °C, իսկ ամռանը զով՝ +30 °C։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի հին պատմություն։ Նրա տարածքում պահպանվել են բրոնզեդարյան բնակատեղիների հետքեր, բայց գրավոր հիշատակություններ չկան։ Գյուղի «Ուռուտ» հանդամասում պահպանվել են 13-րդ դարի գերեզմանոցի հետքերը։
17-րդ դարում գյուղը կոչվել է Հաջի-Ղարա։ Բնակչության մեծ մասի նախնիները 18-րդ և 19-րդ դարերում այստեղ են տեղափոխվել Ղարաբաղից, Պարսկաստանի Սալմաստ գավառից և Արևմտյան Հայաստանից։ 1918 թվականին գյուղը հերոսաբար մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին: Կարմիր Հաջղարա անվանումը ստացել է Հոկտեմբերյան հեղափոխությանը ակտիվ մասնակցության համար։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 247 հաջղարեցի, որոնցից չեն վերադարձել 134 մարդ։ Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվել է Մակարաշեն, իսկ 1950-ական թվականների վերջին՝ Լեռնապատ։
1988 թվականի երկրաշարժից գյուղն ամբողջովին ավերվել է և ունեցել 130 զոհ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեռնապատի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և պտուղ-բանջարեղենի մշակությամբ։
Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու։ Հաջողությամբ է զարգանում մեղվաբուծությունը։
Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում կա 1862 թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է վթարային վիճակում։ Կան նաև Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձան, Հայոց ցեղասպանության, Ղարաքիլիսայի ճակատամարտի և 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր։ Կա Կիկլոպյան դարաշրջանի բերդի մնացորդներ, մ.թ.ա բերդի մնացորդներ, դամբարանդաշտ[3], ինչպես նաև ստորգետնյա անցուղի, նաև ժայռափոր խաչքարեր։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի փոստ, ակումբ, բուժկետ։ Մանկապարտեզի ներկայիս շենքի բացումը կատարվել է 2016 թվականի սեպտեմբերի 22-ին:
Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականի հուլիսի 29-ին Գուգարքի շրջխորհրդի նստաշրջանի որոշմամբ Լեռնապատի միջնակարգ դպրոցն անվանվել է մանկավարժ Երվանդ Մեխակի Դալլաքյանի (1928-1978) անվամբ։ 1993 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կրթօջախի անվանակոչության հանդիսավոր արարողությունը։
Դպրոցի ներկայիս շենքը շահագործման է հանձնվել 2007 թվականին։
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Ներկարարյան (1914-1994), հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1971)[4],
- Զարմայր Աշրաֆյան (1898-1936), հայ և ուկրաինական պետական և կուսակցական աշխատող, իրավաբան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1927-1929),
- Միսակ Տեր-Գևորգյան (1882-1968), Հարավային Կովկասում խորհրդային հեղափոխական շարժումների մասնակից[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լեռնապատ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 88»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27
- ↑ «Հայաստան» հանրագիտարան
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 8, Երևան, 1982, էջ 248:
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, հ․ 11, Երևան, 1985, էջ 665:
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեռնապատ կատեգորիայում։ |