Սուրբ Հովհաննես եկեղեցի (Լեռնապատ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Ներկա վիճակ | կանգուն |
Մասն է | Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 18-րդ դար |
![]() | |
![]() | |
Սուրբ Հովհաննես եկեղեցի , միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Այն գտնվում է Լոռու մարզի Լեռնապատ համայնքում[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցվել է միջին դարերում և վերակառուցվել՝ 1868 թվականին[3]։ 1869 թվականին Եկեղեցում ծառայություն են մատուցել քահանաներ Գարեգին Տեր-Գրիգորյանը և Տեր Հովսեփը։ Կառուցվել է եկեղեցուն կից ակումբ, գրադարան, գործել է ծխական դպրոց։ Այն ունեցել է մեծ գմբեթ, սակայն ԽՍՀՄ-ի տարիներին գմբեթը իջեցվել է։ Ըստ գյուղացիների պատմածի՝ գմբեթը քանդող 4 գյուղացիները կուրացել են և դժբախտ վախճան են ունեցել։ Հետագայում եկեղեցին վերածվել է պահեստի։ Եկեղեցու տարածքում եղել է հնամենի գերեզմանոց, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել եկեղեցու անվանի սպասավորները։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով հնամյա եկեղեցու պատերը խարխլվել են, այն այժմ գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցու բակում տեղադրված է խաչքար՝ նվիրված 1918 թվականի մայիսին թուրք հրոսակների դեմ քաջաբար կռված հաջիղարացիների (լեռնապատցիների) հիշատակին։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցին կառուցված է մոխրագույն քարից և պատերի վրա կան փոքր կորաձև պատուհաններ։ Այն բազիլիկ ոճի է, կառուցվածքը ուղղանկյուն խաչաձև, որի դուռը գտնվում է արևելյան կողմում։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևելյան և հյուսիսային։ Գլխավոր խորանի երկու կողմերում տեղադրված են ավանդատներ, պահպանվում է մկրտության ավազանը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Լոռու մարզի հուշարձանների ցանկը։ Տես՝ «41 Լեռնապատ համայնք, 4․1»
- ↑ Քարհանյան Գագիկ (2017)։ Գուգարաց աշխարհ, չքնաղ Լոռի։ Ասողիկ