Վահագնի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահագնի (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Վահագնի | |||
![]() Վահագնի գյուղի համայնապատկեր | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու | ||
ԲԾՄ | 1030 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1070[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4, ամառը UTC+5 | ||
|
Վահագնի (նախկին անվանումը` Շահալի), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքում՝ մարզկենտրոն Վանաձորից 21 կմ հյուսիս-արևելք, Փամբակ գետի վերին հովտում,Վանաձոր– Ալավերդի մայրուղու ձախ կողմում։ Համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է Ձորագյուղ, Անտռամուտ, Եղեգնուտ, Վահագնաձոր համայնքների վարչական տարածքներին:Համայնքին մոտ գտնվող երկաթուղային կայարաններն են` Վահագնաձոր - 5 կմ և Թումանայն - 7 կմ։ Գյուղը տեղակայված է Վահագնի գետի ափին՝ ծովի մակերևույթից 1030 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Վահագնի 1947 թվականի ապրիլի 10-ին[2]։
Համայնքի կետրոնական մասում գտնվում է 1812 թվականին կառուցված Սբ. Սարգիս եկեղեցին, որը կիսաքանդ վիճակում է։ Համայնքի կենտրոնական մասում է գտնվում նաև Հայրենական մեծ պատերազմում զոհված վահագնեցիների հիշատակին նվիրված և 1973 թվականին կառուցված «Վահագն վիշապաքաղ» հուշարձանը կից թանգարանի հետ միասին։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր և կիկլոպյան դարաշրջանի ամրոց։ Դպրոցի բակում տեղադրված է Գուսան Զաքարյանի և Անտոն Քոչինյանի կիսանդրիները, որոնք ծնունդով Վահագնիից են։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհագրական դիրքը լեռնային է, ծովի մակարդակից գտնվում է 1000-1500 մ բարձրության վրա; Ձմեռը տևում է 140-160 օր։ Նվազագույն ջերմաստիճանը - 19 աստիճան է, առավելագույնը` + 35 աստիճան։ Տարեկան տեղումները քիչ են,վերջին տարիներին ձյուն քիչ է գալիս։ Համայնքի ցանքատարածությունները հաճախ տուժում են սելավներից, կարկուտներից, երբեմն էլ` երաշտից։
Վահագնի համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ, մեղվապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Վահագնիի մշտական բնակչությունը կազմել է 1070, առկա բնակչությունը` 1001 մարդ[1]։ Բնակիչները 1831 թվականից մինչ օրս հայեր են[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 113 | 542[3] | 913 | 1688 | 1970 | 1432 | 1359 | 1149 | 817 | 1251 | 1070[1] |
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անտոն Քոչինյան - Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար 1966-1974 թվականներին, ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ 1952-1966 թթ.։
- Լիպարիտ Սարգսյան - գրող, բանաստեղծ
- Հովսեփ Հովհաննիսյան, բժիշկ, Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից, Մ. Հերացու մեդալակիր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոռու մարզ
- Վահագնիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Լոռու մարզ)
- Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 735 — 804 էջ։
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 185»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 27