Գառնիկ Վարդումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Վարդումյան
հունվարի 5, 1920(1920-01-05) - հոկտեմբերի 17, 1992(1992-10-17) (72 տարեկանում)
Ծննդավայր Վահագնի, Գուգարքի շրջան
Մահվան վայր Կիրովական
Գերեզման Կիրովական
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակ հրետանի
Կոչում փոխգնդապետ
Մարտեր/պատերազմներ Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, «Մարտական ծառայությունների» մեդալ, ԽՍՀՄ «Արիության համար» մեդալ, «Վիենայի գրավման համար» մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ և «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ

Գառնիկ Բարսեղի Վարդումյան (հունվարի 5, 1920[1][2], Շահալի, Գուգարքի շրջան-հոկտեմբերի 17,1992), խորհրդահայ սպա, Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, 3-րդ մարտկոցի՝ 459-րդ Ականանետային գնդի, Ուկրաինական ռազմաճակատի հրամանատար, փոխգնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատերազմական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Բարսեղի Վարդումյանը ծնվել է Կիրովականի շրջանի Շահալի գյուղում (այժմ՝ Գուգարքի շրջան, գյուղ Վահագնի), հողագործի ընտանիքում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը, որը պատերազմի պատճառով չհասցրեց ավարտել։ 1941 թվականին, երբ նոր էր ավատել 3-րդ կուրսը, ընդհանուր մոբիլիզացիայի ժամանակ նրան զորակոչում են Կարմիր բանակ և ուսման նպատակով ուղարկում Վրաստանի Թելավի քաղաքի հետևակային ուսումնարան։ 1942 թվականին ստանում է կրտսեր լեյտենանտի կոչում և որպես ականանետային մարտկոցի հրամանատար ծառայության անցնում խորհրդա-թուրքական սահմանին։

Առաջին մարտական գործունեությունը։ Կուրսկի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հուլիսից Վարդումյանը 63-րդ բանակի 459-րդ ականանետային գնդի կազմում մասնակցել է Կուրսկի ճակատամարտի կռիվներին, որն ավարտվել է Խորհրդային բանակի ակտիվ պաշտպանական գործողություններով և հաղթանակով։ Մասնակցել է Օրյոլ, Նովոզիբկով, Նավլիա քաղաքի մարտերին, Օրյոլի և Բրյանսկի մարզերի ազատագրմանը, ոչնչացրել է հակառակորդի կրակակետեր։ 1943 թվականի նոյեմբերին Վարդումյանին տեղափոխում են Ուկրաինական առաջին ռազմաճակատի 13-րդ բանակի 25-րդ տանկային կորպուսը։ Այստեղ Ժիտոմիրի մարզի շրջաններում Գառնիկ Վարդումյանի մարտկոցը հետևակի մեծ ուժերի հետ 5 օր՝ դեկտեմբերի 20-ից մինչև 24-ը կասեցնում է հիտլերյան տանկերի խմբի հարձակումը։ Այդ մարտերի ժամանակ խորհրդային զորքերը մեծ կորուստներ ունեցան։ Վարդումյանը բազմիցս փոխարինել է խփված նշանառուներին։ Վերջապես դեկտեմբերի 29-ին խորհրդային զորքերին հաջողվում է ազատագրել Կորոստեն քաղաքը։

Ռովնո-Լուցկյան մարտական գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի գարնան սկզբին սկսվում են Ռովնո-Լուցկյան մարտական գործողությունները։ Մարտական գործողությունների ընթացքում լեյտենանտ Վարդումյանը և իր ականանետների խումբը օգնեցին հետևակային գնդին ազատագրել իմ շարք բնակավայրեր։ 1944 թվականի մարտի 16-ին ծանր և կատաղի մարտեր էր ընթանում Դեմիդովկա գյուղի համար։ Բրոդի քաղաքի մերձակայքից մոտենում էին մեծ քանակությամբ գերմանական տանկեր և ինքնագնացներ, որոնք ընթացքի պահին կրակում էին և փորձում էին ոչնչացնել գյուղը։ Սակայն գերմանացիների բոլոր փորձերը անհաջող ավարտվեց։ 25-րդ տանկային կորպուսը կասեցրեց գերմանացիների առաջխաղացումը։ Այդ մարտերի ժամանակ Վարդումյան վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ:

Լվով-Սանդոմիրյան մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի հուլիսի 17-ին սկսած Լվով-Սանդոմիրյան մարտական գործողություններին լեյտենանտ Վարդումյանի մարտկոցը ակտիվ մասնակցություն է ունեցել։ Նույն թվականի հուլիսի 27-ին Վարդումյանը պարգևատրվում է Կարմիր խաչ մեդալով և նրան անդամագրում են Կոմունիստական կուսակցության շարքերը։ 1944 թվականին սեպտեմբերին նա ծանր վիրավորվում է և տեղափոխվում հոսպիտալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]