Դերենիկ Վարդումյան (պատմաբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերենիկ Վարդումյան (այլ կիրառումներ)
Դերենիկ Վարդումյան | |
---|---|
Ծնվել է | 1923![]() |
Մահացել է | 2005 Երևան, Հայաստան |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | պատմաբան, կովկասագետ, պրոֆեսոր |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Դերենիկ Վարդումյան (փետրվարի 1, 1923, Վահագնի, Հայաստան - սեպտեմբերի 12, 2005, Երևան, Հայաստան), պատմաբան, կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերենիկ Սուրենի Վարդումյանը ծնվել է 1923 թվականին Լոռու մարզի Վահագնի գյուղում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1940 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, 1946 թվականին եղել է արտասահմանի հետ մշակութային կապերի հայկական ընկերության ավագ ռեֆերենտը։ Նույն թվականին ընդունվել է ազգագրության գծով ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրա։
1949-1953 թվականներին Դերենիկ Վարդումյանը եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի ավագ գիտաշխատող։ 1953 թվականից տեղափոխվել է ԳԱ Պատմության ինստիտուտի ազգագրության խումբ՝ դառնալով այդ խմբի ղեկավար և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն «Լոռեցիների նոր կենցաղը» վերնագրով։
1959 թվականին ԳԱ համակարգում հիմնվում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որի ազգագրության բաժնի վարիչ է դառնում Դերենիկ Վարդումյանը՝ պաշտոնավարելով մինչև կյանքի վերջը։ Նա ձեռնամուխ է եղել ազգագրության բաժնի կազմավորմանն ու ասպիրանտական նոր տեղերի ստեղծմանը, նաև Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերենիկ Վարդումյանը հեղինակ է մի շարք մենագրությունների՝ «Լոռեցիների նոր կենցաղը», «Հայաստանի կոլտնտեսականների ընտանիքը և ընտանեկան կենցաղը» և «Աշխարհի ժողովուրդները» մատենաշարի «Հայեր» բաժնի։ Ունի ավելի քան յոթ տասնյակ տպագիր աշխատություններ տեղական և արտասահմանյան գիտական պարբերականներում։
Պատրաստ են տպագրության «Հայաստանի գյուղական բնակավայրը և բնակարանը», նույն թեմայով պատմաազգագրական ատլասի բաժինը և քարտեզային հիմքերը, «Հայաստանի ազգագրագետների դաշտային հետազոտությունների արդյունքները վերջին երեսնամյակում (1950-1980 թթ.)», «Հայաստանի տնտեսամշակութային տիպերը և պատմազգագրական շրջանները», «Պատմական Հայաստանի և ՀՀ ազգագրական մարզերի բնութագրումն ու քարտեզագրումը» և այլ աշխատություններ։
1992 թվականից Դերենիկ Վարդումյանը ղեկավարել է «Հայոց տնտեսական զբաղմունքների, նյութական ու հոգևոր մշակույթի, հասարակական-ընտանեկան կյանքի ու կենցաղի, սովորույթների ու ավանդույթների ազգագրական-ազգարանական ուսումնասիրությունը» գիտական թեման։ Նա հայկական խորհրդային հանրագիտարանի ճյուղային խմբագրության, «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարի խմբագրական հանձնաժողովի անդամ էր, ավելի քան 500 մամուլ մասնագիտական տպագիր գրականության հիմնադիր։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարլ Սեղբոսյան «Դերենիկ Սուրենի Վարդումյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2005, էջ 310-311
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Վահագնի գյուղում ծնվածներ
- Սեպտեմբերի 12 մահեր
- 2005 մահեր
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ կովկասագետներ
- Պատմական գիտությունների թեկնածուներ