Ալեքսանդրապոլի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրապոլի գավառ
Александрапольский уезд

Զինանշան

Երևանի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
Ներառում է22 համայնք
ՎարչկենտրոնԱլեքսանդրապոլ
Խոշորագույն քաղաքԱլեքսանդրապոլ
Հիմնական լեզուՀայերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)165․500
Ազգային կազմՀայեր (մոտ 86 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք3,759.8
Հիմնադրված է1840 թ.
Պատմական շրջան(ներ)Շիրակ

Ալեքսանդրապոլի գավառ, վարաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ալեքսանդրապոլ քաղաքն էր։

Ալեքսանդրապոլի գավառը հարավում սահմանակցում է Երևանի նահանգի Նոր Բայազետի և Էջմիածնի գավառներին։ Արևմուտքում՝ Ախուրյան գետի երկայնքով, անցնում էր սահմանը Կարսի մարզի հետ, իսկ հյուսիսում Թիֆլիսի նահանգն էր։ Ծայր արևելքում գավառը սահմանակցում էր Ելիզավետպոլի նահանգին։

Ներառել է հիմնականում ժամանակակից Շիրակի մարզը (բացի Ամասիայի շրջանից), ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի Արագածի շրջանը, Լոռու մարզի Սպիտակի շրջանն ու Գուգարքի շրջանի կեսը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառն իր անունը ստացել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ի (1825-1855) կնոջ՝ Ալեքսանդրա կայսրուհու անունով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառը կազմվել է 1840 թվականին։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։

Ալեքսանդրապոլի գավառը տարածքային որոշ փոփոխություններ կրել է 1870 թվականին։ 1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

1924 թվականից անվանափոխվել է «Լենինականի գավառ», ապա՝ 1929 թվականին լուծարվել։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառի կենտրոն Ալեքսանդրապոլը քաղաքը ձևավորվել էր համանուն բերդի շուրջ։ Վերջինս կառուցվել էր հինավուրց հայկական Կումայրի (Գյումրի) բնակավայրում, որի բնակչությունը 19-րդ դարի սկզբին 600 մարդ էր։ Կարսեցիների ու կարինցիների ներգաղթից հետո Ալեքսանդրապոլի բնակչությունը 1830 թվականին հասնում է 5 000-ի։

Գավառի կենտրոն Ալեքսանդրապոլը
(1991 թվականից՝ Գյումրի)

1897 թվականի կայսերական մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը կազմել է 165,5 հազար մարդ։ Հայերը կազմել են 85,5 %, իսկ մնացած 24000 բնակիչները եղել են կովկասյան թաթարներ (ադրբեջանցիներ, 4,7 %), ռուսներ՝ 3,4 %, քրդեր՝ 3,0 % և այլ ազգեր։ Վարչական կենտրոն Ալեքսանդրապոլի բնակչությունը կազմել է 30 616 մարդ[2]։ Ալեքսանդրապոլն, ըստ այդմ, երկրորդ տեղում էր Արևելյան Հայաստանի քաղաքների շարքում (Շուշի, Ալեքսանդրապոլ, Երևան, Կարս

1926 թվականի մարդահամարով արդեն Լենինականի գավառի բնակչությունը կազմել էր 166 793 մարդ[3]։

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 165 500 մարդ էր, որի 85.5 տոկոսը հայեր էին, շուրջ 8 տոկոսը՝ մուսուլմաններ՝ քրդեր, թուրքեր, թաթարներ։ Ռուսները կազմում էին 3 տոկոս։ Բուն քաղաքի բնակչությունը 30 հազարից ավելի էր։ Արևելյան Հայաստանի 3 խոշորագույն քաղաքներում (Շուշի, Ալեքսանդրապոլ, Երևան) այն 2-րդ տեղում էր[4]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին գավառը բաժանված էր 22 համայնքի[5]՝

1926 թվականին գավառը բաժանվում է 7 շրջանի՝ Աղբաբա (կենտրոն՝ Ամասիա), Հաջի-Խալիլ (կենտրոն՝ Ծաղկահովիտ), Դուզքենդ (կենտրոն՝ Ալվար), Կարթարլի, Ղայղուլի-Ղազանչի, Մոլլա-Գյոքչա (կենտրոն՝ Մարալիկ), Թալին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Александрапольский уезд
  2. «Приложение. Справочник статистических показателей Российской империи» ((ռուսերեն)). demoscope.ru. 2016 թ․ փետրվարի 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Всесоюзная перепись населения 1926 г. Ленинаканский уезд» ((ռուսերեն)). demoscope.ru. 2016 թ․ փետրվարի 2.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1, Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 74-75 — 785 էջ։
  5. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։