Սիփան (գյուղ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիփան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Սիփան | |||
Կոորդինատներ: 40°43′18″ հս․ լ. 44°16′11″ ավ. ե. / 40.72167° հս․. լ. 44.26972° ավ. ե. | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
Գյուղապետ | Թենգիզ Մամոյան | ||
Այլ անվանումներ | Թամբ, Պամբ, Պամբակ, Պամբ, Փամբակ, Փամբ Քրդի | ||
Մակերես | 11.76 կմ² | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 275[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր, Եզդիներ | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+04:00 | ||
|
Սիփան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում։ Գյուղը հիմնադրվել է 1870-ական թվականներին։
Բովանդակություն
Անվանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում կոչվել է Թամբ, Պամբ, Պամբակ, Պամբ, Փամբակ, Փամբ Քրդի անվանումներով։ Սիփան է վերանվանվել 1978 թվականին[2]:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերին։ Գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում տարբեր ժամանակերում տարբեր է եղել ազգային կազմի համամասնությունը։ Ներկայումս էլ մեծ բաժին ունեն քրդերը (եզդիները), որոնք տեղափոխվել են Արևմտյան Հայաստանից և Կարսի մարզից։
Սիփանի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ունի 48 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիփան (գյուղ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, ՀՀԱՎԾ
- Kiesling, Rediscoving Armenia, p. 22, available online at the US embassy to Armenia's website