Ախուրյան (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Ախուրյան
Գյուղ Ախուրյան.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես28,46 կմ²
ԲԾՄ1540 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն9668[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Փոստային ինդեքս2601, 2602
##Ախուրյան (Շիրակի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Ախուրյան (Շիրակի մարզ) (Շիրակի մարզ)
Red pog.png

Ախուրյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 5 կմ հարավ-արևելք։

Ախուրյանի հեռավորությունը մայրաքաղաքից 126 կմ է։ Համայնքը սահմանակից է Արևիկ, Կառնուտ, Մուսայելյան և Կամո համայնքներին։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից միջինը 1536 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ցուրտ է։ Տեղումները սակավ են. դրանց տարեկան միջին քանակը կազմում է 500 մմ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Բասենի, Ղարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից։ Գյուղի հիմնադիրները եղել են Ճանճուռյանների, Բաղդիայնների, Մաթոսյանների տոհմից։

Մինչ 1945 թ.-ը գյուղը կոչվել է «Դուզքենդ»՝ հարթ գյուղ։ Մ.թ.ա VIII դարում Արգիշտի թագավորը Բասենում Ախուրյան անունով քաղաք է հիմնադրել, որի անունով «Արփաչայ» գետը կոչվել է Ախուրյան, այնուհետև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1945 թվականի որոշմամբ գյուղը վերանվանվել է Ախուրյան՝ Արփի լճից սկիզբ առնող և Արաքս գետի աջ վտակը հանդիսացող Ախուրյան՝ «Արփաչայ» գետի անվամբ։

Ախուրյան անվան ծագման վարկածներից մեկը հետևյալն է. հաճախակի երաշտներից, աղետներից դառնացած հողագործը նայել է կիրճով հոսող գետին և հառաչել. ախ ուր, ախ ուր։ Հառաչանքը խառնվել է հոսող ջրի ձայնին և գետակը ստացել է Ախուրյան անվանումը։

Սակայն Ախուրյան անունը շատ հին է, այն առաջացել է Վանի արձանագրություններում հիշատակված «Եթիումի երկիր» Սարիղամիշի մոտակայքում գտնվող Ախուրյանի երկրամասի անունից։

Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո 1920-1924 թվականներին Ախուրյանը գտնվել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի կազմում։ Մինչև 1930 թվականը Անիի, Ամասիայի, Արթիկի, Ազատանի, Թալինի հետ մտել է Լենինականի գավառի մեջ և կոչվել է Դյուզքենդի գավառակ, իսկ գավառների վերացումից հետո մտել է Լենինականի շրջանի մեջ։

1937 թ. դեկտեմբեր ամսին Հայաստանում կազմավորվել են 11 նոր շրջաններ, որոնց թվում Դյուզքենդի շրջանը։ Ախուրյան շրջկենտրոն կոչվող տարածքը կառուցվել է մոտ 1960-ական թվականներին, վերջինս դարձավ Ախուրյանի շրջանի կենտրոնը՝ շրջկենտրոն։ Ունեցել է 41 բարձրահարկ շենքեր, 1404 բնակարաններով։ Իսկ 1988 թվականի երկրաշարժից մեծ մասամբ ավերվել է շրջկենտրոնային մասը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության նախնիները գաղթել են 1828-1829 թթ.-ին գաղթել են Արևմտյան Հայաստանի՝ Բասենի, Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից։

Ախուրյանի ազգաբնակչության փոփոխությունը[3].

2011 թվականի տվյալներով մշտական բնակչությունը կազմում է 7113 մարդ, իսկ առկա՝ 6693 մարդ[4]։

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 456 1635 2447 2320 2966 3812 6364 9696 10172

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունն զբաղվում է դաշտավարությամբ, ճակնդեղագործությամբ, անասնաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախուրյանն ունի 13-14-րդ դարերի սուրբ Նշան եկեղեցի և «Սրբատեղ» մատուռ։

Ժամանակակից Ախուրյանը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով 1996 թվականին Ախուրյան շրջկենտրոնը ընդգրկվել է Ախուրյան համայնքի ցանկում ներառելով երեք բնակավայր՝ գյուղ Ախուրյան, Ախուրյան շրջկենտրոն և Նոր Ախուրյան։

Մինչև 1991 թվականը գյուղում տնտեսավարման ձևը եղել է կոլտնտեսայինը, այնուհետև 1991-1992 թվականներին համայնքում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթաց։

Գյուղի «Սուրբ Նշան» գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 1858 թվականներին, որը վերակառուցվել է 2008 թվականին։

Նշանավոր ախուրյանցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղամ Փիլոսյան - Խորհրդային Միության հերոս
  • Լուսիկ Բառնակյան - գրող
  • Հովհաննես Դավթյան - քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
  • Սամվել Ավետիսյան - ՀՀ ԱԺ պատգամավոր (1999- 2002 թթ.), տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, 2002 - 2011 թթ.- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։
  • Ռազմիկ Մաթևոսյան - ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-1999 թթ.), դոցենտ, ԳՄԻ պրոռեկտոր
  • Սամսոն Դավոյան - տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր։
  • Վարշամ Բորանյան - սպորտի վարպետ, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]