Հայկաձոր (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Հայկաձոր
Haykadzor Village (2).JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետԳևորգ Սարգսյան[փա՞ստ]
Այլ անվանումներՂոշավանք
Մակերես30.2 կմ²
ԲԾՄ1450 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն542[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Հայկաձոր (Շիրակի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Հայկաձոր , գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում։ Նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա Մեծ, Ղզըլքիլիսա, Ղոշավանք, Ղոշավանք Նոր, Ղուշավանք անվանումները։ Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին։ Տեղադրված է Գյումրի-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ[2]:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի նախնիների մի մասը 1829-1830 թթ. գաղթել են Մուշի, Բասենի, Մանազկերտի և Բուլանըխի շրջաններից 1829-1830 թթ։ Հնում այստեղ բնակվել են նաև հույներ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 450 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ կազմելով 50-ական տոկոս։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 34%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 14%։ Ունի 49 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Հայկաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2004
Բնակիչ 152 1052 840 856 596 483 413 517

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1000 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 253 և 1459 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի դիմաց, Ախուրյանի աջ ափին է գտնվում Հոռոմոսի վանքը, որի թուրքերեն անունից առաջացել է գյուղի նախկին անունը՝ Ղոշավանք, պահպանվել են Սարգիս եպիսկոպոսի կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (985 թ.), որը վերանորոգվել է 13-րդ դարում և հիշատակվում է նաև իբրև վանք և «Կարմիր» վանքը (V-XX դդ.)։ Նախկին գյուղը տեղադրված է այժմյանից 300-400 մ հարավ-արևմուտք։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]