Նոր Կյանք (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոր կյանք (Շիրակի մարզ)ից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նոր Կյանք (այլ կիրառումներ)
Գյուղ
Նոր Կյանք
Կոորդինատներ: 40°39′01″ հս․ լ. 43°58′30″ ավ. ե. / 40.65028° հս․. լ. 43.97500° ավ. ե. / 40.65028; 43.97500
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Շիրակի
Մակերես 12.7 կմ²
ԲԾՄ 1650 մ
Պաշտոնական լեզու հայերեն
Բնակչություն 1953[1] մարդ (2012)
Ազգային կազմ հայեր
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 244[2]
##Նոր Կյանք (Շիրակի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Նոր կյանք, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի ձախ ափին։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիները 1829-1830 թթ.-ին գաղթել են Կարսից և Խնուսից։

Նոր Կյանքի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 271 1131 1136 1174 1138 1370 1246 1690 1464 1433

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի, շաքարի ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Գրիգոր Լուսավորչի եկեղեցի ֊Նոր Կյանք համայնքում

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կյանք գյուղ֊Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հատակագիծը

Նոր Կյանքում գտնվում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (VI-VII դարեր), “Թուխ Մանուկ” մատուռը (X-XII դարեր), “Անտոնենց” (մ.թ.ա. 1-ին հզմ.) և VIII դար “Տապան կոտրուկի արտեր” գյուղատեղիները։

Գրիգոր Լուսավորիչի անվան եկեղեցի- Խիստ ուշագրավ այս հուշարձանը, որը հայտնի չէ, թե ով է կառուցել, կենտրոնագմբեթ կառուցվածք է՝ խաչաձև հատակագծով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կողմից է։ Արևելյան խաչթևում կիսակլոր աբսիդը՝ ցածրիկ բեմով, մյուս խաչթևերը ուղղանկյուն են։ Եկեղեցու պատերը շարված են սրբատաշ վարդագույն տուֆաքարերով և կրաշաղախով, կառուցման հավանական ժամանակն է 7-րդ դարը։ Այն բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որոնց ընթացքում օգտագործվել է նաև սև տուֆ։ Արևմտյան կողմից մեկ ուրիշ եկեղեցի կառուցելու կապակցությամբ քանդել են հին եկեղեցու արևմտյան պատը, քանդված գմբեթի բացվածքը ծածկել փայտով՝ սողոմաքաշ երդիկի ձևով։ Հուշարձանի պատերին պահվել են մի քանի դժվարընթեռնելի արձանագրություններ՝ 909-1003-1010 թվականներով։ Եկեղեցու մոտ կան մի քանի հին շիրմաքարեր։ Գյուղի հյուսիսարևելակողմի բանջարանոցներում կա բազալտե մի մահարձան՝ բաղկացած պատվանդանից և կոթողից։ Կոթողը խաչքար է, նրա զարդաքանդակները բնորոշ են 10-11֊րդ դարերին։ Տեղացիք այդ մահարձանը «Հազամերխաչ» են կոչում․ առաջներում այն եղել է ուխտատեղի։

Գյուղի արևելյան եզրին՝ սարալանջի վրա, տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ իրենց դարաշրջանին համապատասխան ձևով մշակված գերեզմանաքարերից բացի խիստ ուշագրավ են խոյաձև տապանաքարերը։ Այստեղ որպես գերեզմանաքար օգտագործված են նաև խարչքարերի և կոթողների բեկորներ։ Գյուղի արևելակողմի ձորակում կուտակված են զանազան տեղերից բերված 10-12֊րդ դարերին բնորոշ քանդակազարդ խաչքարերի բազմաթիվ բեկորներ։ Գյուղից մեկ կիլոմետր դեպի արևելք կա «Անտոնենց խարաբեք » անունով բնակատեղի։[4]

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վիմագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու հյուսիսայն պատին փորագրված Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանի վիմագրերը լուռ էին մինչև 20-րդ դարի 80-ական թվականները։ Վերծանելուց հետո ավելի հարստացավ գյուղի պատմությունը։ Առաջին արձանագրությունը եկեղեցու հին մուտքի բարավորի վրայի կամարակապ քարին Է փորագրված, որը է հասել մեզ ամբողջովին խաթարված վիճակում։ Պահպանվել է միայն թվականը՝ Թ ՅԾԻ (909թ․)։ Երկրորդ արձանագրությունը որմի արևմտյան մասում է՝ երեք քարերի վրա։ Գրված է ելունդավոր տառերով և բաղկացած է հինգ տողից․

  1. ՆԺ (101) թվականութեան հայոց
  2. թագավորութեան Գագւկա ես
  3. Տր Սարգիս որ թողի Շոթայի շարյատ
  4. յեզն կաթ։ Ա։ թէ ոք հակառ կան
  5. զոհված է յայ։ Յ։ Ժ։ Ը իցն եի մէ (ն) ջ։

Երրորդ արձանագրությունը փորագրված է հյուսիսային որմի կենտրոնական մասում։ Այն ութ տողանոց է, որտեղ նաև վնասվածքներ կան։

  1. ՆԿ (1011) ԹՎԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՅ
  2. ՈՑ Ի ՀԱՅՐ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՆ
  3. ՏՐ ՍԱՐԳՍԻՀԱՅՈ (Ի)Ց ԿԱԹԱՂ
  4. ԻԿՈՍԻ ԿԱՄ ԵՂԵԻ ԻՆՁԳԱԳԿԱ ՇԱՀ
  5. (ՆՇ)ԱՀԻ ՈՐ ԵՏՈՒ ԶԾՄԲԱՔԱՐՆ Ի ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԻ ԱԹՈՌՆ Ի ՏՐ ՍԱՐԳԻՍ
  6. ԵՍ ՏՐ ՍԱՐԳԻՍ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՏՈՒ Ի ՇԱԹ ԵԻ ԵԴԻ ՎՃԻՌ ՅԵՏ ՓՈԽՄԱՆ
  7. ԳԱԳԿԱՅՍ ՇԱՀ (ՆՇԱՀ) ԷՍ։Ե։ ԱԻՐ ԱՐՆԵԼ ԱՄՄԵՆ ԱՄՄԻ ԱՆԽԱՓԱՆ ՅԻ ԳԱԼՈՒՍՏՆ ՔԻ ՈՐ ՈՔ ԽԱՓԱՆ։ՅԺԸ։ ԻՑՆ
  8. ԵՎ ՅԱՄԷՆԱԿԱԼ ԲԱՆԷՆ ԱՅ ՆՔՈՎԱԾ Է։

Չորրորդ արձանագրությունը փորագրված է եկեղեցու հյուսիսային մուտքի վերև՝ կամարի չորս քարերի վրա, և բաղկացած է երեք տողից․

  1. ՆԾԹ (1010) Ի ԹՎԱԿԱ(Ն)ՈՒԹ(ԵԱՆ)Ն ՀԱՅՈՑ ԵՍ ՏՐ ՍԱՐԳԻՍ ԴԱՐՁՈՒՑԻ (Ց)
  2. ԶԳՈՒՐԳԵՆԱ ՈՐԴԵՅՆ ՀԱՅՐԷՆԻՔ Ի ՅԻՐԵՆՔ ԴԱՏԱՍ(Ա)ՐՈՎ ԵԻ ԱԾԱՆԻ--
  3. --ԹԷ ՈՔ ՀԱԿԱՌԱԿ ԿԱՆ ԵԻ ՅԱՅ ԵԻ ՅԱՄԵՆ ՍՐԲԵ

Հինգերորդ արձանագրությունը փորագրված է նույն 1010թ․ որմի արևելյան անկյունում և ունի 12 տող․

  1. ՆԹԾ (1010)Ի ԹՎԱԿԱՆՈՒԹԵԱՆՆ ՀԱՅՈՑ ԱՅՍ ԻՄ
  2. ԳՐԷԱՆ ՍԱՐԳՍԻ ՈՐ ԾԱԽԵՑԻ ԶՋԱՂԱՑՍ ԻՄ
  3. -----------ՈՐ ԴԻԱՑՆ ԻՎԱՆԻ ԿԱՆԻ ԺԱՌԱՆ
  4. ԳՈՒԹԱՆ Ի ԳԻՆ ԳԱՆՁԻ , ՉԿԱՐԷ ՈՔԽԱՓԱՆԷԻՆ ԵԻ
  5. ՈՐՆ Ի(Ս) ՄԻ ՅԱԹՈՌ ՍՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ Ե(Ի) ԹԵ ՈՔ ՀԱԿԱՌ
  6. ԿԱ ՆԶՈՎԱԾ Է Ի ՄԵԶԱՆԵ ՅԺԸ ԻՑՆ
  7. ԵՎ Ի ՄԵՐ ՍՈՒՐԲ ՆՇԱՆԷՍ, ՀԱՍՏԱՏՈՒՆ Է ԳԻՐՍ ԱՅԼ ՎԱՍՆ
  8. ՏԱՐՍՆԱՎԱԳԱ ՈՐ ԱՎԱԳԱՅՆՍ ՅԱՂԱԳՍ ՋԱՀ
  9. ԱՍԻՐՈՒԹԵԱՆ Ի(Ի)Ր ԵԹԷ ՈՔ ՀԿԱՌ,
  10. ԿԱ ՆԶՈՎԱԾ Է Ի ԵՐԿՆԱՎՈՐԱՅ ԵԻ ԻՑ
  11. ԷՐԿՐԱՎՈՐ ԱՅՍ ԿԱՏԱՐԻՉՔ ՀՐԱՄ
  12. ԱՆԱՑ ԱԻՀՐՆԵՑԻՆ։

Վեցերորդ արձանագրությունը երկտող է և փորագրված է ելունդավոր տառերով որմի արևելյան անկյունում և ամբողջովին խաթարված է։ Գրչագրական առանձնահատկություններով այն նման է վերը նշված 1001 թ․ արձանագրությանը և ակնհայտորեն ժամանակակից է նրան․

  1. ՅՈ ---------Ս ԾԱՌԱՅ ՍՐ
  2. ԲՈՅՍ ԳՐԻԳՈՐՈՅՍ

Արձանագրության շատ քարեր կոտրված են կամ գրությունը՝ ջնջված, բայց գիտնական Հուսիկ Մելքոնյանը կարողացել է ի մի բերել և վերծանել։ Իր ուսումնասիրությունների արդյունքները նա հրատարակել է «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականում (11-րդ դարի վիմագրեր Նոր Կյանք գյուղից․«Լրաբեր հասարակական գիտությունների » Երևան , 1983, էջ 57-67)։[5]

Վերնագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 143»։ Վերցված է 2014 Մայիսի 7 
  4. Մաէնլեստ Կնյազյան ֊ Նոր Կյանք գյուղի պատմությունը 2001
  5. Մաէնլեստ Կնյազյան << Նոր Կյանք >> գյուղի պատմությունը, Երևան 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


[1]

  1. Մաէնլեստ Կնյազյան << Նոր Կյանք գյուղի պատմությունը>>, Երևան 2001