Ծաղկուտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ծաղկուտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Այլ անվանումներ | Գյուլլիջա | |
Մակերես | 26.7 կմ² | |
ԲԾՄ | 2060 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 260[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ծաղկուտ (նախկին անվանումը` Գյուլլիջա), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 45 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիսարևելյան ափին։ Հարևան Լորասար գյուղի հետ կազմում էր Ծաղկուտ համայնքը։ Ծաղկուտ է վերանվանվել 1991 թ.-ի օգոստոսի 8-ին[2]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Ծաղկուտի մշտական բնակչությունը կազմել է 181, առկա բնակչությունը` 147 մարդ[3]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։
Ծաղկուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 193 | 288 | 559 | 624 | 594 | 985 | 378 | 209 | 181[3] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղկուտում կա մի սրբատեղի “Աղոթաքար” անունով, իսկ 2 կմ արևելք կան “Սևբերդ” և Լոռուքար ամրոցների ավերակներ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 89»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 30
- ↑ 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 908