Ալվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալվար (այլ կիրառումներ)
Գյուղ
Ալվար
Կոորդինատներ: 41°03′03″ հս․ լ. 43°44′57″ ավ. ե. / 41.05083° հս․. լ. 43.74917° ավ. ե. / 41.05083; 43.74917
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքապետՏիգրան Նահապետյան
Այլ անվանումներԴյուզքենդ, Դուզքենդ, Տյուզքենտ, Արավետ
Մակերես29 կմ²
ԲԾՄ1980 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն243[1] մարդ
Խտություն53 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2702
Պաշտոնական կայքshirak.mtaes.am/about-communities/580/
##Ալվար (Հայաստան)
Red pog.png

Ալվար, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից՝ 44 կմ հյուսիս-արևմուտք։ Այս համայնքը ընդգրկում է 2 բնակավայրեր՝ Ալվարը և Արավետը։ Գյուղը գտնվում է նախկին Ամասիայի տարածաշրջանում, Ամասիայից 10 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 44 կմ հեռավորության վրա։ Նախկինում Ալվարն ունեցել է Դյուզքենդ, Տյուզքենտ անվանումները։ Ալվար է վերանվանվել 1991 թվականին մարտի 3-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը գտնվում է Եղնախաղի լեռնաշղթայի հարավարևելյան ստորոտում, մեղմաթեք սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետինները։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից և Կարսի մարզից։ Համայնքում հիմնականում բնակվել են ադրբեջանցիներ։ 1988-1989 թթ հայ-ադրբեջանական հակամարտությանտարիներին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն և այստեղ վերաբնակվել են հայ ընտանիքներ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով Արավետը առկա բնակչություն չի ունեցել։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի Հանրապետության (ARMSTAT), հաղորդում է համայնքի բնակչությունը 2010 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 168 մարդ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականինի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 243 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 18%։ Ըստ «Կովկասյան Օրացույցի» է 1912 թվականին 591 մարդ, հիմնականում ադրբեջանցիներ, որոնք ապրում էին Կարսի մարզում[2]։

Ալվարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1886 1931 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 348 468 366 528 630 154 147 157

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի մշակությամբ։

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 309 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 750, 326, 1232 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունն անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կա “Գևոյի” մատուռ և ավերակ եկեղեցի։ Ալվարի մոտ է գտնվում “Ալվար” ամրոցը։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 36 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]