Բավրա (Շիրակի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բավրա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բավրա | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 16.5 կմ² | |
ԲԾՄ | 2150 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 599[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | կաթոլիկ հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
|
Բավրա, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, բարձրադիր սարահարթի վրա, մարզկենտրոնից 46 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թ. դրությամբ Բավրայում բնակվում է 570 մարդ։ Նրանց նախնիները 1829 թ-ին գաղթել են Արդահանի գյուղերից դեպի Ախալքալաքի շրջան, որտեղից էլ 1860-ական թվականներին եկել և հիմնադրել են Բավրա գյուղը։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։
Բավրայի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 262 | 205 | 286 | 560 | 562 | 538 | 424 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավրայից հարավ-արևմուտք կան բնակավայրի և բերդի ավերակներ (XIX դար), ինչպես նաև 1880 թ-ի սրբատեղի (Սուրբ վանք)։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինահայ Դեվեճյան ընտանիքի հովանավորությամբ այստեղ կառուցվել է համայնքային կենտրոն[4][5][6] որը ներառում է գյուղապետարան, հանդիսությունների սրահ, գրադարան և համակարգչային սենյակ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 44»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 25
- ↑ [1]
- ↑ [2]
- ↑ [3]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարածաշրջանի քարտեզ
- Բավրա գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.