Շիրակավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակավան (այլ կիրառումներ)
Գյուղ
Շիրակավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետՄարատ Մկրտչյան
Հիմնադրված է1976 թ.
Մակերես18.7 կմ²
ԲԾՄ1510 մ
Կլիմայի տեսակՑուրտ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն782[1] մարդ (2013)
Ազգային կազմհայեր (762)
Եզդիներ (30)[2]
ՏեղաբնականունՇիրակավանցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս2909
##Շիրակավան (Հայաստան)
Red pog.png

Շիրակավան (նախկին անվանումներ՝ Դավշան, Դավշանղշլաղ, Դովշան, Թավշան, Շիրակվան, Տավշան[2]), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևմուտք, Երևան-Գյումրի երկաթուղու ձախ կողմում։ Մարալիկ քաղաքից գտնվում է 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Նոր գյուղը հիմնադրվել է 1976 թվականին՝ Ախուրյանի ջրամբարի տարածքում մնացած նախկին Շիրակավան գյուղը ապաբնակեցնելուց հետո[2]։ Նախկին գյուղը, որը գտնվել է Ախուրյան ջարմբարի ներկայիս տարածքում, պաշտոնապես ստացել է Շիրակավան անվանումը 1950 թվականին, որից առաջ ունեցել է բազմաթիվ այլ անվանումներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Շիրակավանի մշտական բնակչությունը կազմել է 698, առկա բնակչությունը` 617 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 403 873[5] 903 685 786 454 426 432 933 743 714 698[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրակավանում է գտնվում Սբ. Մինաս մատուռը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 2,2 «Շիրակավան» 
  3. 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 159»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 8 
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»