Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սարատակի մշտական բնակչությունը կազմել է 1321, առկա բնակչությունը` 1318 մարդ[1]։ 1831 թվից ի վեր բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[4], որոնց նախնիները 1830 թ.-ին գաղթել են Վերին Բասենի Կամրջագեղ գյուղից[5]։
Սարատակի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Գրիգորյան Անդրանիկ Գևորգի (1922 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով 30.10.1943:
Զատիկյան Մուշեղ Վարդանի (1906 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զինվորական կոչումն՝ ավագ լեյտենանտ։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով 21.06.1944:
Ղազարյան Ավետիս Վարդևանի (1904 - ?) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զինվորական կոչումն՝ ավագ։ Պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» 21.11.1943 և «Խիզախության համար» 02.06.1944 մեդալներով և Կարմիր աստղի շքանշանով 15.02.1945:
Մկրտչյան Պետրոս Սարիբեկի (1912 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զինվորական կոչումն՝ լեյտենանտ։ Երկու անգամ պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով 14.01.1944 և 19.05.1944:
Մնացյան Արզուման Ա. (1922 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Զինվորական կոչումն՝ ավագ լեյտենանտ։ Պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով 28.07.1943:
Պետրոսեան Հրանտ Վարոսի (1924 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով 08.09.1944:
Սողոմոնյան Վրույր Արտաշի (1913 - ) - հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգևատրվել է III աստիճանի «Փառքի շքանշանով» 31.03.1945:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 213)։