Ռյա Թազա
| գյուղ Հայաստանում | |||
|---|---|---|---|
| Ռյա Թազա | |||
տեսարան գյուղից | |||
| 40°39′29″N 44°18′22″E / 40.65806°N 44.30611°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
| Գյուղապետ | Ահմադ Բրոյան | ||
| Հիմնադրված է | 1830[1] թ. | ||
| Այլ անվանումներ | Ղոնդախսազ | ||
| Մակերես | 9.11 կմ² | ||
| ԲԾՄ | 2050 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն, քրդերեն (եզդիների կողմից) | ||
| Բնակչություն | 531[2] մարդ (2011) | ||
| Ազգային կազմ | Եզդիներ | ||
| Կրոնական կազմ | Շարֆադին | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
|
| |||
Ռյա Թազա (հնում՝ Ղոնդախսազ), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Ջառջառիս գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 41 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2050 մ։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում կոչվել է Կոնդախսազ, Ղոնդախմազ, Ղունդախսազ անվանումներով։ Ռյա Թազա է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղի անվանումը քրդերենից թարգմանաբար նշանակում է «Նոր Ճանապարհ»[3]։

Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Գյուղի շրջակայքում պահպանվել են 10-13-րդ դարերի հայկական եկեղեցի և հին գերեզմաններ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռյա Թազա գյուղի բնակչության նախնիները գաղթել են Կարսից և Վանի գյուղերից։ Ռյա Թազա գյուղի ազգաբնակչության փոփոխությունը.[4]
| Տարի | 1831 | 1873 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 323 | 323 | 672 | 641 | 437 | 488 | 610 | 328 | 443 | 531[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 115 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20200209151002/https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռյա Թազա բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Rediscoving Armenia, p. 22, available online at the US embassy to Armenia's website Արխիվացված 2008-06-26 Wayback Machine
| ||||||||||||||


