Մայիսյան (Շիրակի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայիսյան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Մայիսյան | ||
![]() Մայիսյանի եկեղեցին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Մակերես | 16,7 կմ² | |
ԲԾՄ | 1660 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1908[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մայիսյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիսյանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 231 | 677 | 774 | 967 | 1004 | 1065 | 1210 | 1412 | 1653 | 1689 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայիսյանի կենտրոնում է գտնվում VII դարի Տիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցին և Սբ. Ավետարան մատուռը։
Մայիսյան, գյուղում (Ախուրյանի շրջան) գտնվում է վաղեմի Տիրանավոր, այժմ Աստվածածին կոչվող եկեղեցին (տախ. XV, 3—5)։ Կառույցի պատերը, մինչև թաղերի առաջին շարքը, կանգուն են։ Ամբողջական թաղ պահպանվել է միայն հյուսիսային խաչաթևում։ Պատերը կարմիր սրբատաշ տուֆից են, կանոնավոր շարքերով, որոնց հորիզոնական կարանները նույնիսկ բացվածքների մոտ չեն խախտվում։ Ստորին երեք շարքը շարված է համեմատաբար ավելի մեծադիր քարերով։ Հարերի վրա կան բազմաթիւէ նշանագրեր։ Հյուսիսային ճակատում պահպանվել է քիվը որի թեքադիր մակերեսը մշակված է հյուսածո զարդանախշով։ Լուսամուտի երեսակալները նույնպես թեքադիր տաշվածքի սալեր են, հարդարված բուսական զարդամոտիվներով։
Հուշարձանի հյուսիս արևելյան անկյունում տեղադրված է ուղղանկյուն (4,05մ x 1,80մ), թաղածածկ օժանդակ սենյակ։ Կառույցը լուսավորվել է խաչաթևերի վրա բացված, դեպի ներս լայնացող լուսամուտներով։ Արևելյան լուսամուտը ներսից և դրսից շրջանաձև է, իսկ հյուսիսային և արևմտյան շրջանաձև լուսամուտները դրսից ուղղանկյուն են։ Անտարակույս է, որ ուղղանկյուն այս ձևը վերակառուցման արդյունք է, քանի որ վերաշինված օժանդակ սենյակի լուսամուտը նույնպես ուղղանկյուն է, իսկ խորանը գմբեթարդի փոխսարեն ծածկված է հորիզոնական սալով։
Արևմտյան մուտքը (1,32մ լայնությամբ) ներսից ավարտվում է կիսաշրջանաձև կամարով։ Դրսից մուտքի մանրամասներից պահպանվել են միայն որմնասյուները։ Հուշարձանը մուտք է ունեցել նաև հարավային։ խաչաթևից, վերանորոգված պատի կենտրոնում մուտքի կողային պատերից պահպանվել է երկու քար, և որմնախարիսխն էլ այդ մասում ընդհատված է։
Գմբեթատակ հիմքի անկյուններում տեղադրված որմնասյունւերով ու դեկորատիվ հարդարանքով (արևելյան պսակի և քիվի զարդանախշ) հուշարձանն ուղղակիորեն կապվում է VII դարի II կեսի շինությունների հետ' Կարմրավոր, Փարպի, Զվարթնաg։ Այս հանգամանքը թույլ է աալիս Մայիսյան։ գյուղի Տիրանա վոր եկեղեցին գիտել իբրև VII դարի II կեսի կառույց։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ... (ակնարկ)։ «Գրական թերթ», 1965, № 2:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 132»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայիսյան գյուղի էջը CAA կայքում Archived 2011-08-20 at the Wayback Machine.
- Տարածաշրջանի քարտեզ