Գրական թերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրական թերթ
Տեսակ weekly newspaper
Լեզու Հայերեն
ԱԳ  

Գրական թերթ, հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական շաբաթաթերթ։ Հայաստանի գրողների միության վարչության օրգան։ Հրատարակվում է 1932 թվականից, Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գրական թերթ» մինչև Հայաստանի սովետական գրողների միության ստեղծումը (1934) հանդիսացել է Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի, իսկ այնուհետև՝ Հայաստանի խորհրդային գրողների, երաժիշտների և կերպարվեստագետների միության օրգանը։ Լուսաբանում է սովետահայ գրականության ստեղծագործական, տեսական-քննադատական աշխատանքները, պայքարում գրականության և արվևստի կուսակցականության, ժողովուրդների ինտերնացիոնալ կապի, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքների ամրապնդման համար։

Թերթն արձագանքում է ՀԽՍՀ կյանքի գրեթե բոլոր ոլորտների նշանակալից երևույթներին, առաջ քաշում ժողտնտեսության և մշակույթի համար էական նշանակություն ունեցող պրոբլեմներ։ Թերթը ղեկավարում է գրական նոր սերնդի ստեղծագործական աճի պրոցեսը, բանավեճեր վարում արձակի ու պոեզիայի հարցերի մասին։ Պարբերաբար էջեր է նվիրում սովետական հանրապետությունների գրականությանը, նշում հայ և համաշխարհային գրականության դասականների հոբևլյանական տարեթվերը, տպագրում թարգմանական նմուշներ արտասահմանյան դասակաև և ժամանակակից հեղինակների գործերից, տեղ հատկացնում սփյուռքահայ գրողների ստեղծագործություններին։

Հրատարակման տարբեր շրջաններում «Գրական թերթ»-ի շուրջն են համախմբվել ու ակտիվորեն աշխատակցել հայ և սովետական անվանի գրողներն ու գրականագետները՝ Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն,Դերենիկ Դեմիրճյանը, Վահրամ Ալազանը, Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, Պարույր Սևակը և ուրիշներ։

Հայրենական պատերազմի շրջանում (1941-1944 թվականները) թերթը լույս չի ընծայվել։ «Գրական թերթ» խմբագրել են․ Հ․ Մկրտչյան (1932, 1935-1936 թվականներին), Եղիա Չուբար (1932-1933 թվականներին), Ն․ Դաբաղյան (1933 թվականին), Վ․ Ալազան (1933-1935, 1936-1937 թվականներին), Տենրի Գաբրիելյան, (1937 թվականին), Տ․ Մելիքյան (1937-1939 թվականներին), Գ․ Րորյան (1939-1940 թվականներին), Գ․ Ոսկանյան (1940-1941 թվականներին), Գ․ Հովսեփյան (1941 թվականին), Ա․ Բաբայան (1944-1948 թվականներին), Վ․ Մնացականյան (1948–1953 թվականներին), Գ․ Տեր-Գրիգորյան (1953-1955 թվականներին), Հ․ Հովհաննիսյան (1955-1959 թվականներին), Մ․ Սարգսյան (1959-1963 թվականներին), Վահագն Դավթյան (1963-1965 թվականներին), Համո Սահյան (1965-1967 թվականներին), Միքայել Շաթիրյան (1967-1969 թվականներին), Ս․ Տարությունյան (1969 թվականից)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 195 CC-BY-SA-icon-80x15.png