Նորաշեն (Արագածոտն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նորաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Նորաշեն
Կոորդինատներ: 40°39′44″ հս․ լ. 44°04′25″ ավ. ե. / 40.66222° հս․. լ. 44.07361° ավ. ե. / 40.66222; 44.07361
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԱրթուր Կարապետյան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1154[1] մարդ (2004)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+04:00
##Նորաշեն (Արագածոտն) (Հայաստան)
Red pog.png
##Նորաշեն (Արագածոտն) (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Նորաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագածի տարածաշրջանում, Շարայի լեռան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 61 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ունեցել է Ղուռուդարա անվանումը։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորաշենի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 162 1037 1336 1182 838 929 924 1198 1141 1154

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց, նաև 2016 թ-ին վերանորոգվել եվ գործում է գյուղի եկեղեցին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։Ներկայում բնակչության մեծ մասը արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, քանի որ միայն անասնապահությամբ եվ հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ բնակչությունը չի կարող ապրել:

Տեղական ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի ղեկավար՝ Արթուր Կարապետյան։

Ավագանու անդամների ցուցակ

  1. Իսկանդար Գարուշի Այվազյան
  2. Ռուզան Վարդգեսի Ավետիսյան
  3. Զավեն Թորգոմի Գևորգյան
  4. Արծրունի Սուրիկի Կարապետյան
  5. Արշակ Շալիկոյի Սուքիասյան

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին (16-17-րդ դդ.), 4 կմ հյուսիս-արևելք, Շարայի լեռան գագաթին՝ ժայռափոր մատուռը (14-20-րդ դդ.)։Շարայի լեռան ստորոտում կան ժայռափոր հատվածներ , որին տեղացիները տվել են ( Մաղարա ) անվանումը;

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]