Երնջատափ
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Երնջատափ | |||
| 40°27′11″N 44°27′51″E / 40.45306°N 44.46417°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Արագածոտնի մարզ | ||
| Համայնք | Ապարան | ||
| ԲԾՄ | 1850 մետր | ||
| Պաշտոնական լեզու | հայերեն | ||
| Բնակչություն | ▲611 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային դասիչ | 0303 | ||
|
| |||
Երնջատափ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արայի լեռան հյուսիսային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 21 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
Նախկինում Կարաբուլաղ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երնջատափի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է գտնվում Սբ. Աստվածածին եկեղեցին (XII-XIII դդ.)։ Երնջատափից 1 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է «Երնջակ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), 2,5 կմ արևմուտք՝ «Դավոյի» գյուղատեղին (X-XIV-րդ դդ.), 3 կմ արևմուտք՝ «Լազգի աղբյուր» գյուղատեղին (X-XV-րդ դդ.), իսկ 2 կմ արևմուտք՝ «Աստվածընկալ» վանքը (V-XIII-րդ դդ.)։
-
Սբ. Աստվածածին եկեղեցի (Երնջատափ)
-
Սբ. Աստվածածին եկեղեցի (Երնջատափ)
-
Սբ. Աստվածածին եկեղեցի (Երնջատափ)
-
Սբ. Աստվածածին եկեղեցի (Երնջատափ)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 977
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 665. — 4696 p.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երնջատափ» հոդվածին։ |
|
| ||||||

