Սուրբ Գրիգոր եկեղեցի (Արուճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արուճավանքից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գրիգոր եկեղեցի
Swallows over Aruchavank.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի[1]
Երկիր Հայաստան Հայաստան
Տեղագրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Արուճ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Թեմ Արագածոտնի թեմ
Հոգևոր կարգավիճակ Կանգուն քանդված է միայն գմբեթը
Ներկա վիճակ Չգործող
Ժառանգության կարգավիճակ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան[2]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպ Բազիլիկա
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման ավարտ 660-ական թթ.
Հիմնադրված 7-րդ դար
Գմբեթ 1
Կոորդինատներ: 40°17′20.680800100013″ հս․ լ. 44°4′50.059200099988″ ավ. ե. / 40.28907800002777861° հս․. լ. 44.08057200002777165° ավ. ե. / 40.28907800002777861; 44.08057200002777165

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։[3] Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր Ա Մամիկոնյանը VIIդ. 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոնք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավարևելյան կողմում, բացվել է 1948-1951 թթ-ի պեղումների ժամանակ։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։

Իր չափերով Արուճի եկեղեցին վաղ միջնադարյան Հայաստանի ամենամեծ պատմամշակությային կոթողներից է։[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]