Արուճ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արուճ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Այլ անվանումներ | Թիվ 5 սովխոզ | ||
ԲԾՄ | 1220 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1014[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Արուճ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Արուճ համայնքում[2]։ Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 29 կմ հարավ-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից 1220 մ։ Արուճ է վերանվանվել 1970 թվականի նոյեմբերի 11-ին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արուճի բնակչության մի մասը գաղթել է Բայազետի գյուղերից։ Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի, Արուճի մշտական բնակչությունը կազմում է 1014, իսկ առկա բնակչությունը` 963 մարդ[1]։
Արուճի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 636 | 383 | 658 | 657 | 801 | 881 | 971[4] | 1016 | 1014[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և դաշտավարությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արուճում է գտնվում Սուրբ Գրիգոր (Արուճի կաթողիկե) եկեղեցական համալիրը (V-VII դդ.) և XIX դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Գյուղից 1 կմ արևելք գտնվում է «Ձորի բերդ» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հզմ.), 1 կմ հյուսիս՝ «Արուճի մեծ» դամբարանը (մ.թ.ա. 2-րդ հզմ.) և «Արուճ» քարավանատունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղը նշվել է որպես V դարում թագավորի ձմեռային ապաստան։ Նաև ժամանակին Գրիգոր Ա Մամիկոնյան իշխանի նստատեղին է եղել (661-682), ով արաբների ժամանակ նշանակալի ինքնավարություն է վայելել[5]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կ. Մաթևոսյան, Արուճ, Երևան, «Հայաստան» հրատ., 1987։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003)։ Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003)։ Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն։ ISBN 9994100009
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 39»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Օգոստոսի 3
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 575
- ↑ Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005)։ Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.)։ Հայաստան: Մատիտ։ էջ 47։ ISBN 9994101218
|