Ծաղկահովիտ համայնք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկահովիտ (այլ կիրառումներ)
| Երկիր | |
|---|---|
| Կարգավիճակ | Հայաստանի համայնք |
| Մտնում է | Արագածոտնի մարզ |
| Վարչկենտրոն | Ծաղկահովիտ |
| Խոշորագույն քաղաք | Ծաղկահովիտ |
| համայնքապետ | Նորաին Հակոբյան |
| Հիմնական լեզու | հայերեն |
| Բնակչություն (2011) | 9,559 |
| Հիմնադրված է | 2017թ. թ. |
| tsaghkahovithamaynq.am | |
Ծաղկահովիտ, համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Ներառում է Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն, և Վարդաբլուր գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9-ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ծաղկահովիտ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկահովիտ համայնքը ստեղծվել է Ծաղկահովիտ, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծիլքար, Հնաբերդ, Նորաշեն և Վարդաբլուր համայնքների միավորումից։ Համայնքի բնակչությունը կազմում է 9,559 մարդ։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանին բաղկացած է 18 անդամներից, որոնցից 8-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 5-ը «Հզոր համայնք» դաշինքից են, 4-ը «Հանրապետություն» կուսակցությունից, իսկ մեկը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նորաին Հակոբյանն է։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծաղկահովիտ - Համայնքի ղեկավար և ավագանի - Համայնքներ - Արագածոտնի մարզպետարան
- ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ Արխիվացված 2020-06-04 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
